Փաշինյանի ասուլիսի արձագանքները. «Չկան անգամ հայհոյանքներ ու անեծքներ, որոնց դու արժանի կլինես»
«ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձը ադրբեջանա-թուրքական դիվերսանտ է»,-գրում է դաշնակցական Արման Հայրապետյանը։
Արթուր Ղազինյանը գրում է.
«Մարդը կարող է հանձնել այն, ինչ ունի և կարող է տալ այն, ինչ իրեն է պատկանում:
Չես կարող հանձնել, հրաժարվել ու վաճառել մի բան, ինչը քեզ չի պատկանում. սա իրավաբանորեն որակվում է խարդախություն:
Հ.Գ. Արցախը ոչ մեկի գրպանում չի, որ հանի տա ադրբեջանին, Արցախը Հայաստանին չի պատկանում, որ Հայաստանը հրաժարվի ու հանձնի ադրբեջանին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստան չի, դա թյուրիմացություն է, որ ժամանակավոր օկուպացրել է Հայաստանի իշխանությունը:
Արցախի տերը արցախցին է և միայն արցախցին կարող է հրաժարվել Արցախից: Քանի դեռ արցախցին ապրում է իր հողի վրա, իր տանը, ոչ մի ավանտյուրիստ չի կարող վաճառքի հանել ու հանձնել Արցախցու տունն ու հողը:
Իսկ Արցախցին ամուր և համոզված կամգնած է իր մայր հողի վրա»։
Սասուն Համբարձումյանը գրում է.
«Ցանկացած իշխանության ու պաշտոնյայի մոտալուտ վախճանը իրականությունից կտրվելն է, ուղղակի, ցավոք, մենք` քաղաքացիներս, զուգահեռ կորուստներ ենք ունենում. իրենք իշխանությունն են կորցնում, մենք` պետականությունը, մասամբ, կամ լրիվ»։
Վահե Սարգսյանը գրում է.
«Դավաճանի լեզուն պիտի կտրել, այլապես նա կխոսի և կհամոզի։
Հին հայկական առած»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հերթական անգամ հաստատեց, որ հայ ազգի թշնամին է»։
«Հայրենիք» կուսակցության խոսնակ, փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Չկան անգամ հայհոյանքներ ու անեծքներ, որոնց դու արժանի կլինես...
Դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
- Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան