Քաղաքագետ. Փաշինյանը Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.
«Փաշինյանի ասուլիսն Արցախի մասին չէ, նա այդ թեման իր համար փակել էր հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, հենց այդ օրն էլ նա Արցախը հանձնեց (Ի դեպ, սրա մասին հարցրեք ռուս խաղաղապահներին, նրանք ավելի մանրամասն ամեն ինչ կպատմեն, ինչպես նաև կպատմեն, թե ինչպե՞ս է Պրահայի հանդիպումն ազդել Լաչինի անցակետի վրա)։
Բայց Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ նա պարտավորվում է իրականացնել իր պարտավորությունները Պրահայում (2022 թ. հոկտեմբեր), Վաշինգտոնում և Բրյուսելում (2023 թ. մայիս) տեղի ունեցած հանդիպումների ժամանակ՝ տարածաշրջանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման վերաբերյալ, և «Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգի» ձևավորման վերաբերյալ:
Փաշինյանը ցանկանում է հույս ունենալ, որ այս «տարածաշրջանային անվտանգության համակարգը» կպայքարի/կպատերազմի Ռուսաստանի և Իրանի դեմ, մինչդեռ իրականությունն այն է, որ «տարածաշրջանային անվտանգության համակարգը»՝ ի դեմս Բաքվի և Անկարայի, կուլ կտա Հայաստանը հենց այն պահին, երբ չեզոքացվի ռուսական ռազմական գործոնը:
Նա Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին