«Այ բթամիտ...». Զոհվածների ծնողները՝ կառավարության դիմաց
«Տվեք մեզ մեր Գայանեին, մենք այս տարածքն ազատենք»,- ասում են կառավարության մոտ նստացույց անող Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, ովքեր մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
«Այս տարածքը նաև մերն է, մենք ՀՀ քաղաքացի ենք, Նիկոլի դուքյանը չի»,- նշում են ծնողները՝ դիմելով կառավարության դիմաց մի քանի շարք կազմած ոստիկաններին։
«Ոչ մեկ մեզ չի կարող ասել, թե որտեղ կանգնենք։ Մենք մեր ամենաթանկը կորցրել ենք, դու ո՞վ ես, որ քեզանից պետք է վախենանք կամ ընկճվենք, այ բթամիտ»,- ասում է ծնողներից մեկըԼ
Զոհվածների ծնողները վանկարկում են՝ «Գայանե, Գայանե», «ազատություն Գայանեին», «թուրք Նիկոլ»։ Նրանք իրենց ձեռքներին պահել են Գայանե Հակոբյանի նկարը՝ «կին քաղաքկան բանտարկյալ» գրությամբ։
Ծնողներից մեկն ասաց. «Բայց ինքը երբ է վիրավորվում, որ իրեն թուրք ենք ասում, երևի պետք է հակառակն ասենք՝ հայ, որ ինքը վիրավորվի»,- ասում է ծնողներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բայց ո՞նց իրենք մեր երեխաների տարան, սպանեցին. Զոհվածի հայր
- Զոհվածի հայր. Մտավորականների, գիտնականների լռությունը տարակուսելի և անընդունելի է
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Ստեփանակերտում զոհված զինծառայողների ծնողներն ակցիա են անում՝ ի աջակցություն Երևանում կալանավորված Գայանե Հակոբյանի
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան