Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր խելք ունենար, կվերցներ ՀՀ Սահմանադրության նախաբանը կկարդար․ Աշոտ Սարգսյան
Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Հիմա, փաստորեն, Փաշինյանը հերքում է ինքն իրեն, բայց նա որևէ իրավունք չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։
«Չմոռանանք, որ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ Հայաստանը երբեք չի ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր խելք ունենար, կվերցներ ՀՀ Սահմանադրության նախաբանը կկարդար, Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը կկարդար և բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք փաստում են՝ որևէ մեկն իրավունք չունի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել։
Հիմա նա կանգնում, ասում է՝ Արցախի հետ գործ չունեմ, Արցախն Ադրբեջանի կազմում է և այլն։ Մինչդեռ մի քանի տարի առաջ թատերական ներկայացման էինք ներկա, ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Այդ մարդն անպայման պետք է հոգեբույժի մոտ գնա։ Ընդհանրապես մարդու աչքերից կարելի է տարբերել, որ նա հոգեկան հիվանդ է։ Եթե ցանկացած հոգեբույժ նայի, 100 տոկոսով կասի, որ այդ մարդը հոգեկան հիվանդություն ունի։ Եվ նման մարդու վստահել ամբողջ հայության ճակատագիրը՝ աբսուրդ է»,- ասել է Աշոտ Սարգսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը տղամարդկային արժանապատվություն ունենային, ժամանակին հրաժարական կներկայացնեին։
«Պետք է ինքնապաշտտպանություն կազմակերպվի։ Արցախում մարդիկ արդեն կարգի են բերում իրենց ապաստարանները, գյուղերում խրամատներ են փորվում, երեխաների հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։ Երեք օր առաջ գնացել ենք հրաձգարան կրակելու։ Այնպես որ, արցախցին մտածում է ոչ թե թողնել-հեռանալու, այլ իր հողում ամրանալու մասին, Արցախն ապրում է։
Երեկոյան, երբ նայում եմ, բոլորի պատշգամբներից լվացք է կախված, իսկ դա նշանակում է, որ արցախցին իր տանն է։ Արցախը պետք է հայկական լինի, այլ տարբերակ չունենք»,- ամփոփել է արցախցի գործիչը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։