Երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են». Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»:
Այսինքն` Ադրբեջանն անգամ խոսում էր սահմաննների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»:
Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. լինելու են իրավունքների զանգվածային խախտումներ, էլ ավելի է խաթարվելու է մեր ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ճանապարհների անվտանգությունն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն:
Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնավոր են):
«Անկլավային» մեխանիկական տրամաբանությունը պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` անպատասխանատու, անօրինական հայտարարություններով:
Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթա է, ադրբեջանական քաղաքանությունն էլ նույնն է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները. Արման Թաթոյան
- Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան