Զոհված զինծառայողների ծնողները որոշեցին դադարեցնել Նստացույցը, բայց ոչ պայքարը
Կառավարության շենքի դիմաց արդեն 4-րդ օրը նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները որոշեցին դադարեցնել նստացույցը, բայց շարունակել պայքարը:
Զոհված ցինծառայողի հայր Վահիդ Սահակյանը նախ ընթերցեց Գայանե Հակոբյանի իրավապաշտպանների տարածած հայտարարությունը և ներկայացրեց իրենց՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունը, որում ասվում է.
«Մենք ևս համակարծիք ենք այն տեսակետի հետ, որ Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մենք երկար խորհրդակցելով ծնողական համայնքի հետ, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևաը՝ նստացույցը: Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ, քանի որ մեր պայքարը սրանով չի ավարտվում»:
Վահիդ Սահակյանը նստացույց անող ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում և Արցախում իրենց աջակցած քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
- Որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին․ Մելիքյան
- Զոհված զինծառայողների ծնողները երդվել են՝ «Եռաբլուր» չեն գնա, մինչև Գայանե Հակոբյանն իրենց հետ չլինի
- Զոհված զինծառայողների ծնողները երկրորդ գիշերն են անցկացրել կառավարության շենքի դիմաց
- Չնայած հորդ անձրևին, զոհվածների ծնողները շարունակում են բողոքի ակցիան
- Զոհված զինծառայողների ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել
- Զոհված զինծառայողների ծնողները հասնում են կառավարության շենք, որը շրջապատված է ոստիկանական մեծաթիվ ուժերով
- Նիկոլ, այն աշխարհից քեզ վռնդել են, դու այն աշխարհում էլ տեղ չունես.Զոհվածների ծնողները ԲԴԽ-ի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա