«Հրապարակ». 1000 աշխատողներ կհամալրեն գործազուրկների բանակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել ենք, որ Սոթքի հանքի փակվելը բացասաբար է անդրադարձել նաև «Գեոպրոմայնինգ» ընկերությանը պատկանող Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատի վրա, որի 400 աշխատողների կեսից ավելիին պատրաստվում են ազատել աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ հունիսի 15-ից չեն աշխատելու։
Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ղեկավարությունը պատճառաբանել է, թե արտադրական ծավալների անկում է եղել, և հայտնի չէ՝ ինչ է սպասվում առհասարակ կոմբինատին։ Քանի որ Սոթքի բաց հանքավայրը շուրջ երկու ամիս է՝ չի աշխատում, պրոցեսը շղթայական ռեակցիայով տարածվել է ընկերության մյուս կազմակերպությունների և սպասարկող ծառայությունների ու մատակարարների վրա։ Սա նշանակում է, որ բացի Սոթքի մոտ 800 աշխատողից, 200-ից ավելի աշխատող էլ Արարատում կհամալրի գործազուրկների բանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իսկական «ժողովրդավարության բաստիոն» է, որտեղ «ժողվարչապետի» հույսն ու հենարանը մնացել են բացառապես պարգևավճար ստացողները
- «Ժողովուրդ». Իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված
- «Փաստ». Արայիկ Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Սամվել Բաբայանի առումով «ֆորա» է ստացել
- «Հրապարակ». Որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում
- «Փաստ». Երբ Փաշինյանի հրամանով իրավապահները կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, ընտանյոք երջանկությունից հալվում էր
- «Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ
- «Հրապարակ». Ինչ են զրուցել Վոլոդինն ու Ալեն Սիմոնյանը ինքնաթիռում