Ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Փաշինյանի հետ փորձում ենք փորել հայ ժողովրդի համար. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Ազգային ժողովի այս ամբիոնին մոտենալը գնալով ավելի ծանր է դառնում, ընդհանրապես կապիտուլյացիա վավերացնել պատրասվող Ազգային ժողովի մասը լինելը խարան է, որը դեռ երկար ժամանակ պետք է հասկանանք, ինչպես ենք մաքրելու մեր ճակատագրերի վրայից»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա նշեց, որ ուզում է այս ամբիոնից երկու ուղերձ հղել.
«Առաջին.
Կապ չունի, թե որ երկրում է ստորագրվելու Հայաստանի դատավճիռը, կապիտուլյացիան կապիտուլյացիա է, անկախ նրանից՝ ստորագրվում է Վաշինգտոնում, Բրուսելում, Մոսկվայում, հետևապես դրա դեմ պայքարը պետք է լինի նույն ուժգնությամբ։
Երկրորդ.
Դիմելով միջազգային հանրությանը, Հայաստանի դաշնակիցներին, ցանկանում եմ ասել՝ այսօր Հայաստանում տիրող իրավիճակը չպետք է ընդունել որպես համաձայնության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Այս պահին, երբ ես այստեղից արտաբերում եմ այս բառերը, Հայաստանում ապօրինի կալանքի տակ է գտնվում թշնամուն չպարտված գեներալը, նահատակված զինծառայողի մայրը, հետապնդման են ենթարկվում ոչ իշխանական հայացքներ ունեցողները»։
Ըստ ընդդիմադիր գործչի, ընդհանրապես, ՀՀ հասարակությունը գտնվում է տեղեկատավական ահաբեկչության թիրախում, բայց անգամ այս դեպքում իրավիճակը լոկ թվացյալ հանգստություն է փոթորկից առաջ։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ այս խորհրդարանը մի քանի ընդդիմադիր ելույթով վավերացնելու է Հայաստանի կապիտուլյացիան, սխալվում է։ Ընդհանրապես, երբ հետևողականորեն մարդուց խլում են ամեն ինչ, մարդուն չեն թողնում կորցնելու ոչինչ, մարդը դառնում է ընդունակ ամեն ինչի։
Հայ ժողովրդից խլելով ամեն ինչ, չթողնելով զարգանալու որևէ հեռանկար՝ դուք բացելու եք տարածաշրջանում պանդորայի արկղը, որը ոչ թե խաղաղություն, այլ նոր անկայունություն, ուժերի բալանսի նոր անդառնալի փոփոխություն է բերելու տարածաշրջան։ Մենք դա չենք ընդունելու, մենք ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Նիկոլ Փաշինյանի հետ փորձում ենք փորել հայ ժողովորդի համար»,- ասաց Ք. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հիշեք՝ գնդակահարությամբ կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու. Տիգրան Աբրահամյան
- Հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկայինի սպառման երկրի վերածել Հայատանը. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան