Ավստրալիացի զբոսաշրջիկը մահացել է Ալմա-Աթայի մերձակա լեռներում
Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ 1995 թվականին ծնված Ավստրալիայի քաղաքացուն մահացած են գտել Ալմա-Աթայի մերձակայքում գտնվող Այու-Սայի կիրճում։
«Այու-Սայի կիրճում՝ Մեծ Ալմաթի լճից ոչ հեռու, օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1995 թվականին ծնված Հերդ Ջեյք Մայքլի դին՝ առանց բռնության հետքերի։ Նրա մոտ եղել են անձնական իրեր։ Անձի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին,, որ մայիսի 21-ին օտարերկրյա զբոսաշրջիկը գնացել է արշավի, սակայն չի վերադարձել։ Որոնողական աշխատանքներ են իրականացվել, որում ներգրավված են եղել ոստիկանության աշխատակիցներ, շներ զբաղվողներ, փրկարարներ, կամավորներ, ուղղաթիռներ և անօդաչու սարքեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները