«UNLIM»․ նոր սակագնային պլան Վիվա-ՄՏՍ-ից
Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը տալիս է անսահմանափակ ինտերնետ, նաև՝ 450 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ի դեպ, ներառված 450 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային զանգերի համար:
«Մեր նոր՝ «UNLIM» սակագնային պլանը ստեղծված է բոլոր նրանց համար է, ով գրեթե միշտ համացանցում է, սպառում է ինտերնետի մեծ ծավայներ, ու հետևաբար՝ ցանկանում է ունենալ ինտերնետի անսահմանափակ հասանելիություն՝ առավել մատչելի սակագնով՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միևնույն փաթեթում: «UNLIM»-ը նրանց համար է, ով չի սիրում սահմանափակումներ: Մեր առաջարկի թիրախում հատկապես երիտասարդ ու ակտիվ կենսակերպ ունեցող մարդիկ են, ովքեր գնահատում են ազատությունը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«UNLIM» սակագնային պլանի ակտիվացման գինը՝ 4500 դրամ/30 օր:
Ակտիվացում՝ *208*4500#։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին