Մամիջանյան. Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու
«Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, գոնե երեկվա արդեն ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո մենք էլի չենք լսի կասկածով լի հայտարարություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ իր համար մեծ տարբերութույուն չկա, թե ինչ է ասել երեկ Փաշինյանը, իրենից միայն մի բան ունի լսելու՝ հրաժարականի հայտարարությունը, մնացած ասածները, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի անձնական, սերտ, խոհանոցային կամ այլ սենյակներում իրականացվող պայմանավորվածություններն իրեն չեն հետաքրքրում։
Հարցին՝ հույս ունի՞ հրաժարականի տեսքը լսել, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու, ուղղակի աշխարհի տարբեր բռնապետեր տարբեր ձևով են գնացել։
Փաշինյանին խորհուրդ կտամ մի հատ բացի նայի, թե որ բռնապետը ոնց է գնացել ու ինքն ընտրի իր ճակատագիրը։ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր վայրկյանը ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»։
Ըստ Մամիջանյանի, յուրաքանչյուրն այս գործընթացին կամ պետք է ամբողջ ուժով փորձի հակազդել, կամ համակարպվել։
Անդրադառնալով Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությանը՝ Հ. Մամիջանյանը ասաց, որ ավելի կոշտ հայտարարություն էր ակնկալում. «Խորին հարգանքով Արցախի ԱԺ-ի մեր գործընկերների հանդեպ, բայց ես զգալիորեն ավելի կոշտ հայտարարություն էի ակնկալում, ավելի հասեցական, կոնկրետ գնահատականներ էի ակնկալում Փաշինյանի գործունեությանը, բայց դա իմ անձնական ակնկալիքներն են։ Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահների դիմելուն, դրան նախագահ Սարգսյանն արդեն պատասխանել է։
Ինձ համար աբսուրդի ժանրից է՝ դիմել նախագահ Սարգսյանին ու հարցնել՝ ինչ կարծիք ունի նա այս ամենի վերաբերյալ։ Ապօրինի դանտավարությանը մտնելուց առաջ ու բոլոր այլ առիթներով նախագահ Սարգսյանը խոսել է այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, արել է դա շատ ավելի վաղ, քան շատ շատերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը. Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը
- Հայաստանի որևէ իշխանությունը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, նման տեսակետներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը. Արցախի ԱԺ պատգամավոր
- Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր
- Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից. Արցախի նախկին նախագահներ
- Արցախի ԱԺ պատգամավորը Փաշինյանին պետական դավաճան անվանեց
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները