Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի շահերին»,- Ազգային ժողովի հերթական քառօրյայի բացմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ իրենք պահանջում են անմիջապես ու անմիջականորեն Ազգային ժողովը հանապատասխան քննարկումներ իրականացնի ու գնահատականներ հնչեցվի։
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Նկատի առնելով, որ դուք նաև Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարություններն ու գնահատական հնչեցնել մեր կողմից գնահատվող հակապետական, հակազգային մոտեցումներին արված Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարող են լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալը, առաջարկում է նախաձեռնությունը ներկայացել, հետագայում կքննարկեն։
«Մենք ունեն այդ հնարավորությունը, բայց բազմիցս պրակտիկան ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը, ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս ԱԺ նախագահին հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար։ Իմ հարցը դրան է վերաբերում, հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։
«Կրկնում եմ՝ նախաձեռնությամբ հանդես եկեք, մենք կքննարկենք, եթե ձեզ հետաքրքրում է իմ անձնական կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները»,- ասաց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ. Զուրաբյան
- Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր
- Արցախի ԱԺ պատգամավորը Փաշինյանին պետական դավաճան անվանեց
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
- Փաշինյանն այսօր նվաստացած վիճակում է․ Արթուր Վանեցյան
- Բագրատ Սրբազան. Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու, հանձնելու որևէ բան, իրենց հայրական տնից չեն բերել
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը