Արա Պողոսյան. «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Հիմա պետք է մի դառը բան ասեմ, բայց սա իմ գիտակցած ճշմարտությունն է, ու ժամանակը կհաստատի այն...
Հայաստանի Երրորդ հանրապետությունը մահացել է, իսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու։
Բացատրեմ` ՀՀ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ ծննդյան վկայականն է, հռչակում է պետության առաքելությունը և գոյության կարեւորագույն հիմնադրույթները։ Դրանց վերացմամբ վերանում է այդ պետականությունը։
Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում Առաջին, Երկրորդ, Երրորդ նախագահները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարտավոր են կանգնել կամ Երրորդ Հանրապետության վերածննդի համար, հրաժարվելով անձնական, խմբային և այլ տեսակի ամբիցիաներից, կամ Երրորդ Հանրապետության հետ պետք է իրենք էլ մահանան, ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս ստահակին։
Երրորդ Հանրապետությունը իր հիմնադիրների համար իմ պատկերացմամբ պետք է ունենա այն նույն արժեքը, ինչ սեփական զավակը»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու
- Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը. Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները