Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը. Իշխան Սաղաթելյան
«Վերջին երեք տարիներին, անցած տարի՝ հենց այս օրերին, ասում էինք այն, ինչը Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց, այդ վտանգների մասին ասել ենք: Ըստ էության՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա կարծիք հայտնեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո գործընթացը կշարունակվի Քիշնևում:
«Այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և, նշելով, որ հոկտեմբերի հանդիպման մասին էլ արդեն հայտարարվել է, ենթադրեց, որ կփորձեն ունենալ ամբոջական կապիտուլյացիոն պայմանագիր և այն վավերացնել:
Սաղաթելյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիներն ունեն 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա ասաց որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ և պայքարելու են մինչև վերջին շունչը:
«Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և պնդեց, որ նախորդ տարվա պայքարը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում համախմբելու են ժողովրդին և դուրս են բերելու պայքարի:
«Փաշինյանի խոսքերը ՀՀ պետականության գոյությունը դնում է վտանգի տակ»,-ասաց սաղաթելյան:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
- Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ. Զուրաբյան
- Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր
- Արցախի ԱԺ պատգամավորը Փաշինյանին պետական դավաճան անվանեց
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան