Ռուբեն Վարդանյան. Նիկոլ Փաշինյանն Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրավունք չունի
«Հայաստանի վարչապետի հայտարարությունները չեն նշանակում, որ նման որոշում կա, առավել ևս որ այն իրականացվելու է, քանի որ Փաշինյանն Արցախի ժողովրդի համար նման որոշում կայացնելու իրավունք չունի»,- «Дождь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշել է, որ հայկական օրենսդրության մեջ առկա են մեծ թվով սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս մեկ անձի նման որոշումներ կայացնել։ Վարդանյանը հիշեցրել է նաև Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հնչեցրած այն հայտարարությունը, ըստ որի նման որոշումներ կայացնելու իրավասություն որէ մեկը չունի, բացի ժողովրդից։
«Այդ պատճառով ես չէի դրամատիզացնի իրավիճակը։ Կարծում եմ, որ արված հայտարարությունները նրա անձնկան տեսակետն են, որոնք նա փորձում է պարտադրել Հայաստանում ու Արցախում ապրողներին։ Բայց դրանք չեն ընդունվի, վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը կհամխմբվի ու հանրաքվե կպահանջի, որպեսզի նա ևս մեկ անգամ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միասնական է այն հարցում, որ այդ առաջարկն անհնար է»,-ասել է Վարդանյանը։
Հարցին, թե ինչպես է տեսնում իրադարձությունների զարգացումն այն պարագայում, երբ Փաշինյանը մնում է վարչապետ, Վարդանյանն արձագանքել է.
«Վարչապետն այս առումով ունի որոշակի սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ կրկնեմ, ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է։ Կարծում եմ, որ պետք է լինի հանրաքվե, համախմբում։ Արցախում ապրող 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ, իրավունք ունեն ինքնորոշվելու և որևէ մեկը դրսից լուծում պարտադրել չի կարող։
Արցախի նախկին պետնախարարն ուշադրություն է հրավիրել փաստին, որ Փաշինյանի հակառեյտինգը հասել էր 96 տոկոսի, իսկ երեկվա ասուլիսից հետո՝ մոտենում է 100 տոկոսի։
«Տարբեր տեսակետներ չկան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ղեկավարությունը, ողջ ժողովուրդը համերաշխ են այն հարցում, որ նման որոշում կարող է կայացնել միայն Արցախի ժողովուրդը կամ էլ լեգիտիմ ընտրված իշխանությունը ժողովրդի հետ միասին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը. Իշխան Սաղաթելյան
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
- Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ. Զուրաբյան
- Փաշինյանն այսօր նվաստացած վիճակում է․ Արթուր Վանեցյան
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան