Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր
«Արցախի հանրապետության սահմանները արյունով են գծված, իսկ արյան հիշողությունն անջնջելի է»,- ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա հավելեց, որ «Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով, կամ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով, կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին»:
«Արցախի իշխանություններից պահանջում եմ՝ վերանայել և փոխել իրենց վարքագիծը, ամեն գնով ամրապնդել և պահպանել բոլոր պետական ինտիտուտները, ոչ թե խարխլել դրանց հիմքերը՝ դրանով ջուր լցնելով Նիկոլի ջրաղացին»,-եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին