Ասողիկ աբեղա Կարապետյան. Կամ կաք՝ որպես պետական-քաղաքական այրեր, կամ ի լուր համայն հայության հայտարարեցեք, որ ի զորու չեք առաջնորդելու
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հավատակիցներ, ազգակիցներ,
Վերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները:
Օրեր անց ՄԱՅԻՍ 28-ն է: Հայոց պետության վերականգնման նվիրական օրը, երբ Հայոց Եկեղեցու փայփայած ու պահպանված Հայոց պետականությունը փոխանցվեց, հիրավի, պետական գործիչներին՝ ի դեմս Արամ Մանուկյանի և մյուս անձնվեր այրերի:
Հայոց Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունն ամեն հայ քրիստոնյայի համար անվերապահ պատգամ է և առաքելություն: Արդ, այժմ է՛ ժամ գործով վկայելու մեր հայ քրիստոնյա լինելը, մեր պատկանելությունը մեր հարազատ, Ազգային Սուրբ Եկեղեցուն:
Քաղաքական դեմքեր և կուսակցություններ, դուք բոլորդ, որ այսքան ժամանակ չէիք կողմնորոշվում և նպատակային գործում՝ այլևս Արեգակի լույսից առավել ճառագայթեց ճշմարտությունը. Ձեր Ազգային Եկեղեցին Ձեզ վերստին հիշեցրեց Հայաստան պետության գոյությունը, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ազգային նպատակը և ծրագիրը:
Արդ, դուրս եկեք ստվերներից, էկրաններից, միավորվեցեք և գործեցեք՝ համաձայն սահմանադրական կարգի և իրավունքների:
Կամ կաք՝ որպես պետական-քաղաքական այրեր, կամ ի լուր համայն հայության հայտարարեցեք, որ ի զորու չեք առաջնորդելու, և Ազգն էլ կիմանա ինչպես պահպանի Հայրենիքը և ազգային նվիրական արժեքները, իղձերը, տեսլականը:
Առջևում ՄԱՅԻՍ 28-ն է: Արժանի՞ ենք այդ վսեմ խորհրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները
- Հորդորում ենք իշխանություններին՝ հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ
- Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր խելք ունենար, կվերցներ ՀՀ Սահմանադրության նախաբանը կկարդար․ Աշոտ Սարգսյան
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ կեցվածքին
- Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով
- Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը. Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը
- Մայր Աթոռն իր խոր մտահոգությունն է արտահայտում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան