Ավետիք Իշխանյան. Միթե՞ բոլորս հաշտվել ենք հայրենիքի կորստի հետ
Հրապարակախոս, իրավապաշտպան ավետիք Իշխանյանը գրում է.
«Մեծ հույսեր ունեի, որ երեկվա գարշաասուլիսին կհաջորդի հայ ժողովրդի բուռն ընդվզումը։
Սակայն, ոչ երեկ, ոչ այսօր, կարծես ոչինչ չի կատարվում։ Միայն հայտարարություններ, խրոխտ հարցազրույցներ։ Շատերը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, տարբեր միջազգային օրենքներին, բացատրում են, որ դավաճանը չի կարող նման փաստաթուղթ ստորագրել, իսկ ստորագրելու դեպքում, այն իրավական ուժ չի ունենա։
Իսկ եթե ստորագրի՞, հետո ի՞նչ ենք անելու։ Դիմելու ենք ՍԴ, ՄԱԿ, թե՞ Հաագա․․․Թե՞ հետո, օտար ափերում հոդվածներ ենք գրելու, որ այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Միթե՞ բոլորս հաշտվել ենք հայրենիքի կորստի հետ։
Հույսս Արցախն է։ Սիրելի արցախցիներ, երբեք չհաշտվեք մեր բոլորի պայքարով նվաճված ազատության և անկախության դեմ դավադրության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Պողոսյան. «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու
- Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը. Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա
- Ռուբեն Վարդանյան. Նիկոլ Փաշինյանն Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրավունք չունի
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը