Հաշվեքննությունը միշտ չէ, որ հայտնաբերում է էական խեղաթյուրումը, երբ այն առկա է. Ատոմ Ջանջուղազյան
«2022 թվականին 2021 թվականի պետական բյուջեի վերաբերյալ կատարվել է 72 հաշվեքննություն՝ 18 պետական մարմիններում, որը ծածկել է պետական բյուջեից ծախսային մասի 91.1%-ը»,-ԱԺ-ում հայտարարեց Ատոմ Ձանջուղազյանը՝ ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:
Նա ասաց, որ հաշվեքննությունների արդյունքում գնահատվել է, որ բոլոր էական առումներով պետական բյուջեից կատարողականը ճշմարիտ է ներկայացնում մուտքերի չևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը:
Դրական եզրակացույթւոնը ներկայացնելուց անմիջապես հետո Ջանջուղազյանն ասաց. «Ավելորդ չեմ համարում նկատելը, որ ողջամիտ հավաստիացումը, կամ բարձր մակարդակի հավաստիացումը չի երաշխավորում, որ օրենքի և աուդիտի միջազգային մարմինների բարձրագույն ստանդարտների հիման վրա մշակած մեթոդաբանություններին, ուղեցույցներին և այլ փաստաթղթերին համապատասխան իրականացված հաշվեքննությունը միշտ չէ որ հայտնաբերում է էական խեղաթյուրումը, երբ այն առկա է
Նա հայտնեց որ, Հաշվեքննիչ պալատը օրենքով սահմանված գործունեության ուղղություններով ընդունվել է 269 որոշում, 2 որշում կկայացվի 2023 թ:
Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություններով 6 քրեական վարույթ է հարուցվել, որից միայն մեկն է պալատի դիմումի հիման վրա եղել, մնացածը իրավապահ մարմիններն իրենք են նախաձեռնել:
Հարակից հրապարակումներ`
- Սա շատ անընդունելի զրույց է մեզ համար՝ ԱԺ ամբիոնում էս կարգի քննարկումը. Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին
- Եթե պետությունն ամբողջությամբ խառնվեր այդ գործերին, հաստատ դատարանները բաց չէին թողնելու. Արմեն Խաչատրյան
- Մանուկյան. Այս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան