Եթե պետությունն ամբողջությամբ խառնվեր այդ գործերին, հաստատ դատարանները բաց չէին թողնելու. Արմեն Խաչատրյան
«Քրեական գործերի տակ չճռռացող քննիչ որևէ մեկը տեսե՞լ է, թե ոչ, ես այդպիսիք չգիտեմ, որ բազմաթիվ գործեր չունեն»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ քննիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Վերջինս մինչ այդ իր ելույթում հայտարարեց, որ աշխատավարձը բարձրացվում է, որպեսզի քննիչները տուն պահեն, պետական պատվերներ կատարեն և խոսքը չի վերաբերում քրեական գործերի տակ ճռռացող քննիչներն:
«Կամ Մանուկյանը ասում է՝ քննիչները ինչքան գործ տարան դատարան, դատարանը բաց է թողել: Բա եթե պետությունը խառնված է այդ գործին՝ դատաքննչական մարմիններին ուղղորդում, պատվերներ է տալիս, այդ ինչպես է, որ դատարանները բաց են թողնում: Սա արդյո՞ք չի նշանակում, որ դատարանները գործում են անկախ և ազատ, իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվեր այս գործերին, ամբողջությամբ ուղղորդեր՝ հաստատ այդ դատարանները բաց չէին թողնելու, սա սաղս էլ գիտենք, ոնց է արվում, ինչպես է արվում»,-ասաց Խաչատրյանը և եզրակացրեց, որ Գեղամ Մանուկյանը հակասում է ինքն իրեն:
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ քննչական ապարատը դարձել էր որակյալ փաստաբան պատրաստելու դպրոց, քանի որ մարդիկ գնում 4-5 տարի աշխատում էին , փորձ ձեռք բերում և գնում փաստաբան աշխատում, քանի որ կարողանում են մի քանի անգամ ավել վաստակել:
Հարակից հրապարակումներ`
- Մանուկյան. Այս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան