Մանուկյան. Այս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով
«Երեկ՝ հերթական անգամ, ադրբեջանական թեզերը 100 տոկոս կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին հնչում, հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ հանձնելու մասին հայտարարություններ էին հնչում»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև նա առանձնացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված մի հարց՝ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը։
«Պարզ ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։ Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելն ատեստացիայով է, շուրջ 3000 հարց պետք է անգիր անի զինվորականը, որ աշխատավարձը բարձրացվի, այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ չի ուզում վիրավորել ազնիվ քննիչներին, որոնք ճկռում են քրեական գործերի տակ։
«Բայց անցնող տարիներին շատ հաճախ քննիչների հետ առերեսվելուց ասում ենք՝ արա, էս ինչ եք անում, հերիք է Նիկոլի հանձնարարականներով կեղծ քրեական գործեր հարուցեք, ասում են՝ դե տուն ենք պահում։ Հիմա տուն պահելու համար աշխատավարձը մի քիչ էլ են ավելի բարձրացնում։
Այդ տուն պահող քննիչները Արցախյան առաջին պատերազմի, Քառօրյայի մասնակից Գեորգի Արիստակեսյանի դեմ քրեական գործ հարուցեցին, վերջերս արդարացվեց։ Այդ տուն պահող քննիչները Փաշինյանի հանձնարարականով Իգոր Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, արդարացվեց դատարանով։ Այդ տուն պահողները մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյնաի մորը՝ Գայանե Հակոբյանին, սրիկայաբար մեղադրանք առաջադրելով կալանքի տակ պահեցին։
Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողներն, որ այսօր աշխատավարձ բարձրացնելու ակնկալիք ունեն. թող իմանան, որ այս իշխանության քայլերի արդյունքում վաղը, մի օր թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
- Փաշինյանը համաձայնել է, որ Արցախն ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ. Զուրաբյան
- Փաշինյանին միայն թվում է, որ դավաճանական փաստաթղթեր ստորագրելով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. Արցախի ԱԺ պատգամավոր
- Արցախի ԱԺ պատգամավորը Փաշինյանին պետական դավաճան անվանեց
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
- Փաշինյանն այսօր նվաստացած վիճակում է․ Արթուր Վանեցյան
- Բագրատ Սրբազան. Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու, հանձնելու որևէ բան, իրենց հայրական տնից չեն բերել
- Քաղաքագետ. Փաշինյանը Հայաստանը և Արցախը տանում է դեպի կործանում, իսկ ժողովրդին՝ նոր ցեղասպանության
- Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. Փաստաբան
- «Մեր դեմ հայտարարված է լիակատար պատերազմ, սա միայն տիկին Գայանեի հարցը չէ»
- Հուսով եմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության մասին. Փաշինյան
- «Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»
- Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան