Գերմանիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է խոսքի ազատությունը ոտնահարելու Թուրքիայի մեղադրանքները
Գերմանիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հայտնել է, որ կանչել է Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենին և զրույցի ընթացքում կտրականապես հերքել է խոսքի ազատության խախտման մեջ Անկարայի մեղադրանքները՝ կապված թուրք լրագրողների վերջին խուզարկությունների հետ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այսօր Թուրքիայի դեսպանը կանչվել և տեղեկացվել է, որ դաշնային կառավարությունը կտրականապես հերքում է թուրքական կառավարության մեղադրանքները խոսքի և մամուլի ազատության, ինչպես նաև Գերմանիայում արդարադատության համակարգի վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳՆ-ն ։
Անցյալ շաբաթ Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ թուրքական Sabah պարբերականի ներկայացուցիչների կալանավորման և նրանց բնակության վայրերում խուզարկությունների հետ կապված։ Լրագրողները մի քանի ժամ անցկացրել են ոստիկանական բաժանմունքում, որից հետո ազատ են արձակվել։
Sabah-ի լրագրողները կասկածվում են Գերմանիայում բնակվող ընդդիմադիր առաջնորդ Ջևհերի Գյուվենի անձնական տվյալները բացահայտելու մեջ, որը Անկարայի կարծիքով կապված է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ, որին Թուրքիան մեղադրում է 2016 թվականին անհաջող հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում ադրբեջանական ծագմամբ ռուս գործարարի զբոսանավից մի քանի մլն եվրոյի արվեստի գործեր են առգրավել
- Գերմանիայի հայերը Զարեհ Սինանյանին դուրս են հրավիրել դահլիճից. «Տո դու ի՞նչ պիտի ասես»
- Գերմանիայի դեսպանություն. Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիներն ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան