Գևորգ Դանիելյան. Իսկ ո՞ւմից՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Իսկ ո՞ւմից՝ Ադրբեջանից, թե Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ:
Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր է դարձրել վերամիավորման որոշումը, քանի որ այդ որոշման հիմքում դրվել է հենց Ադրբեջանից Արցախի ինքնորոշման «փաստը» (տե՛ս 1-ին կետ): Այսինքն՝ դե ֆակտո անկախությունը պետք է ուղեկցվեր միջազգային նորմերով ամրագրված իրավական անկախությամբ, ինչն էլ արվեց՝ նաև տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան:
Բացի այդ, վերամիավորման որոշմամբ նախատեսվել են կառուցակարգային միջոցառումներ՝ «վերամիավորումն ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար», ինչը նշանակում է, որ վերամիավորումը ոչ թե համարվել է ավարտված, այլ ընթացքի մեջ գտնվող և ավարտին հասցնելու ենթակա գործընթաց, ինչից արգելվում է շեղվել արդեն Սահմանադրության ուժով»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ԱԺ մեծամասնությանը. Չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա
- Ռուբեն Վարդանյան. Նիկոլ Փաշինյանն Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրավունք չունի
- Սերժ Սարգսյանն արձագանքել է Արցախի ԱԺ հայտարարությանը
- Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրությունը. Արցախի ԱԺ-ն կոշտ հայտարարություն ընդունեց
- Նիկոլ Փաշինյան. 86.600 քկմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին