Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով. Թադևոս Ավետիսյան
«Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ շուրջ կես տարի փակ է Բերձորի միջանցքը, շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը, Արցախի տնտեսությունը կրել է շուրջ 150 միլիարդ դրամի կորուստներ, ամեն օր ավելանում և խորանում են խնդիրները հանրային կյանքի բոլոր ոլորտներում։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակն ակնհայտ է՝Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին, ստեղծել հումանիտար աղետ՝ իր բոլոր անմարդկային դրսևորումներով,վերջապես՝ այս ճանապարհով հայաթափել Արցախը»,-հայտարարեց պատգամավորը՝ նկատելով որ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները, խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները, ինչն արվում է հավաքական մեկ նպատակով՝ ցեղասպանություն և հայրենազրկում։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու բոլոր ձգտումներին, ավելին՝ հենց իրենց նախընտրական խոստումներին և ծրագրին։
«Ադրբեջանի հետ համաքայլ Հայաստանի գործող իշխանությունը սլանում է հակահայ ընթացքով՝ հանգրվանելով ապազգային նորանոր բարձրունքներում։ Երեկ, արդեն բացահայտ կերպով Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը ճանաչեցին Ադրբեջանի կազմում»,-ասաց Ավետիսյանը և ընդգծելով պայքարի այլընտրանքի բացակայությունը, հավելեց. «Այլընտրանք չկա։ Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն։ Պետականություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու միակ ճանապարհը դիմադրությունն ու միասնական պայքարն է՝ համահայկական համախմբմամբ, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։ Ի հեճուկս Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների Արցախը մնալու է հայկական»։
Հարակից հրապարակումներ`
- Ճնշումներից ազատված դատարաններում կապացուցվի, որ շատ-շատերին իրականում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար. Օհանյան
- Ծածկելու ենք այն գերեզմանափոսը, որը դուք Փաշինյանի հետ փորձում ենք փորել հայ ժողովրդի համար. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
- Հիշեք՝ գնդակահարությամբ կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու. Տիգրան Աբրահամյան
- Հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկայինի սպառման երկրի վերածել Հայատանը. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան