«Ժողովուրդ». Իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին պատկանող՝ շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հաշփտակելու քրեական վարույթով:
Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զադերը գրավադրել էր գրավատանը և ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, գրավատունը այն վաճառել էր: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել վարչապետի ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տիգրան. Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետև Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը: Իհարկե, Տիգրան Պ.-ն կալանավորված է, բայց Աննա Հակոբյանի զարդերը չկան:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի հայտարարության պահանջներից դժգոհ քաղաքացիները հենց կեսգիշերին հավաքվեցին կառավարության դիմաց, ապա շարժվեցին կառավարական ամառանոց, որտեղից էլ գողացան վարչապետի կնոջը պատկանող՝ շուրջ 4 մլն արժողությամբ ոսկյա զարդերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված
- «Փաստ». Արայիկ Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Սամվել Բաբայանի առումով «ֆորա» է ստացել
- «Հրապարակ». Որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում
- «Փաստ». Երբ Փաշինյանի հրամանով իրավապահները կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, ընտանյոք երջանկությունից հալվում էր
- «Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ
- «Հրապարակ». Ինչ են զրուցել Վոլոդինն ու Ալեն Սիմոնյանը ինքնաթիռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան