Լեո Դոքերթի. Հույս ունենք, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն, խիզախություն կունենան խաղաղության հասնելու համար
Լոնդոնը կարծում է՝ հակամարտության ընդհանուր լուծման միջոցով հնարավոր կլինի վերացնել Արցախի շրջափակումը, և հույս ունի, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն կունենան՝ խաղաղության հասնելու, «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
Պաշտոնյան երեկ է ժամանել Հայաստան։ Հանդիպում է ունեցել, ապա և մամուլի ասուլիսով է հանդես եկել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, այսօր նրան ընդունել է վարչապետ Փաշինյանը։
«Ազատություն». - Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը. Միացյալ Թագավորությունը ևս կոչ է արել բացել ճանապարհը, սակայն արդեն 5 ամիս է՝ այդ կոչերը, անգամ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանը հաշվի չի առնում։ Մեծ Բրիտանիան մի երկիր է, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, հորդորելուց բացի արդյո՞ք կան լծակներ, որոնք կարելի է գործի դնել Ադբեջանին դրդելու վերացնել շրջափակումն ու անցակետը։
Լեո Դոքերթի. - Այդ մասին հայտնել ենք Ադրբեջանին և կոչ ենք արել քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի լիակատար վերականգնումը։ Մեր գնահատականն այն է, որ ընդհանուր լուծման միջոցով է, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ առաջընթաց ունենալ, բայց մենք նշում ենք, որ այս իրավիճակը մարդասիրական լուրջ ազդեցություն է ունեցել։ Սա հերթական անգամ մեզ հիշեցնում է, թե ինչու է շատ կարևոր ավելի խիզախ լուծում գտնել։ Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի առաջնորդները քաջություն, վճռականություն, խիզախություն կունենան, որպեսզի առիթն օգտագործեն և խաղաղության հասնեն և բարելավեն իրենց երկրների ազգաբնակչության կենսամակարդակը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան