Խայտառակություն, դավաճանություն. Քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, բուռն քննարկումներ է առաջացրել Հայաստանում և Արցախում։
Panorama.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձել է հասկանալ քաղաքացիների կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս տղաները իզուր չեն զոհվել։ Բայց ելք պետք է լինի ու իմ կարծիքով էն չի, որ ճանաչելով հարցը կլուծենք, հարցը չի լուծվի, հաջորդը լինելու է Հայաստանի Սյունիքը կամ այլ տարածքներ»,-պատասխանեց քաղաքացին։
Վերջինիս դիտարկմամբ Արցախի քաղաքական և հասարակական ուժերը շատ պասիվ են և սխալ, չեն պայքարում իրենց համար. «Պայքարն այդպես չի արվում։ Հայաստանի վրա հույսը դնելով, հարցը չի լուծվի։ Մեղադրողական մոտեցում է, բայց ոչինչ չանող»։
Քաղաքացիների մեծամասնությունը չցանկացավ պատասխանել հարցին՝ որակելով հայտարարությունը ոչ մարդկային։
«Խայտառակություն է, պիտի մի բան արվի»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Դավաճանություն. Հերիք չի՞ մի բառով»,-հավելեց մյուսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան