«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը՝ Արցախի հետ կապված։ Ասաց․ «86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։ Ապա կրկնեց այն միտքը, թե ՀՀ բոլոր կառավարություններն անցյալում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Իսկ ես ավելի եմ կոնկրետացրել՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քառ․ կմ տարածքային ամբողջականությունը... Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- ասաց նա։ Իսկ ժամանակին, հիշեցնենք, հայտարարում էր․ «Առանց Արցախի չկա Հայաստան», և «Պաշտպանել Արցախի ժողովրդի (ինքնորոշման) իրավունքը՝ նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Արայիկ Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Սամվել Բաբայանի առումով «ֆորա» է ստացել
- «Հրապարակ». Որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում
- «Փաստ». Երբ Փաշինյանի հրամանով իրավապահները կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, ընտանյոք երջանկությունից հալվում էր
- «Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ
- «Հրապարակ». Ինչ են զրուցել Վոլոդինն ու Ալեն Սիմոնյանը ինքնաթիռում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները