Տիկին փոխնախարար, նախ կուզեմ նշել, որ ձկնագողեր չեն՝ քվոտավորված ձկնորսներ են. ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը՝ ՆԳ նախարարի տեղակալին
«Ապօրինի ձկնորսության և ապօրինի որսի դեմ կանխարգելիչ պայքարն է հիմնականում մտնելու ջրային պարեկային ծառայության գործառութային բազա»,-խորհրդարանում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արմինե Սարգսյանը՝ ներկայացնելով Ջրային պարեկային ծառայության ստեղծումը նախատեսող «Ոստիկանության մասին» օրենքում կատարվող փոփոխության նախագիծը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ պարեկները նաև դժբախտ դեպքերն են կանխարգելելու և խեղդվողներին են փրկելու, ինչպես նաև արգելելու են ոչ սթափ վիճակում լողամիջոց վարելը:
Արմինե Սարգսյանը հայտնեց, որ Սևանա լճում ակնկալում են ունենալ 4 հիմնական հենակետ, որպեսզի ջրային պարեկները կարողանան ծածկել լճի ամբողջ1260 ք/կմ մակերևույթը և առափնյա հատվածը:
Փոխնախարարը հայտնեց, որ ջրային պարեկների դիմորդներին ընտրելիս առաջնայնությունը տվել են գործող պարեկներին և առաջին փուլն արդեն անցկացվել է:
«Տիկին փոխնախարար, նախ կուզեմ նշել, որ ձկնագողեր չեն՝ քվոտավորված ձկնորսներ են»,-ՆԳ նախարարի տեղակալին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ չի պատկերացնում որ ջրային պարեկները այլ տեղ վերապատրաստվեն, բայց լողան Սևանում:
Տեղեկացնելով, որ գիտի հազարավոր լողամիջոցներ, որոնք գնվել են Ռուսաստանից և օգտագործվում են ձկնորսների կողմից՝ Գրիգորյանը հարցրեց, թե վերջիններս ինչպե՞ս կարող են պարեկներին լողամիջոցի փաստաթուղթ ցույց տալ:
Արմինե Սարգսյանը շեշտեց, որ ձկնագող ասելուց նկատի չուներ քվոտավորված ձկնորսներին, իսկ լողամիջոցների փաստաթղթերի հարցը կկարգավորվի ենթաօրենսդրական ակտով:
Հարակից հրապարակումներ`
- Եթե պետությունն ամբողջությամբ խառնվեր այդ գործերին, հաստատ դատարանները բաց չէին թողնելու. Արմեն Խաչատրյան
- Մանուկյան. Այս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով
- Փաշինյանի մոտեցումները մենք գնահատում ենք հակապետական, հակազգային. Արծվիկ Մինասյան
- Ջրային պարեկները Սևանում կմեկուսացնեն ոչ սթափ նավավարներին
- «Հրապարակ». «Ջրային պարեկների» ստորաբաժանում կստեղծվի շուտով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան