Ռուսաստանում անտառային հրդեհներն ավելացել են
Ռուսաստանի «Авиалесохрана»-ի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ մայիսի վերջին Ռուսաստանում անտառային հրդեհները հասել են 863000 հեկտարի, ինչը 56%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունում հրդեհների տարածքը կազմել է 557 հազար հեկտար։ Նշվում է, որ հրդեհների տարածքը մեծացել է, չնայած այն հանգամանքին, որ ուղղակի բռնկումների թիվը 5,2 հազարից նվազել է 4,2-ի։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 21-ից մայիսի 22-ը Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում հրդեհների տարածքն աճել է մինչև 2,3 հազար հեկտար՝ գրանցելով գրեթե վեց անգամ աճ: Ինչպես նշվում է գործակալությունում, Անդրբայկալյան երկրամասում հրդեհներն ընդգրկել են 1,5 հազար հեկտար անտառային տարածք, Բուրյաթիայի տարածքում՝ 493 հեկտար, իսկ Ամուրի շրջանում, իր հերթին՝ 249 հեկտար։