«Փաստ». Արայիկ Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Սամվել Բաբայանի առումով «ֆորա» է ստացել
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող «քաղաքական կոնսուլտացիաների» հիմնական կռվախնձորը պետնախարարի պաշտոնն է և ուժային կառույցների համակարգման հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ այս փուլում պետնախարարի փոփոխության հարցն առժամանակ օրակարգից դուրս է եկել, իսկ Սամվել Բաբայանը շարունակում է ուժայինների վերահսկողության հարցով «բազարներ» տանել՝ նախագահին կից նոր մարմին ձևավորելու շրջանակներում:
Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը տարբեր խմբերի հետ հանդիպումներում հայտարարել է, թե հայտնվել է «երկու քարի արանքում»: Ի մասնավորի, Հարությունյանը դժգոհում է հատկապես այն պատճառով, որ շարունակվում են ճնշումները Նիկոլ Փաշինյանի կողմից, մյուս կողմից՝ ճնշումներ կան Արցախի նախկին նախագահների կողմից, ովքեր դեմ են իշխանությունը Փաշինյանի կողմից հովանավորվող դեմքերին փոխանցելուն: Նախկին նախագահները կարծում են, որ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնումն իրականացնել արցախցիների ձեռքով: Ըստ այդմ, Արցախում փորձում են ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը:
Արցախից փոխանցում են նաև, որ Արայիկ Հարությունյանը նշել է, թե Բաբայանի կողմից կազմակերպված հանրահավաքն ամբողջությամբ տապալված է եղել, քանի որ «մի քանի հարյուր մարդով հանրային պահանջ չեն ներկայացնում», մանավանդ, որ Արցախում առնվազն 5-6 մարդ կա, ովքեր կարող են ավելի մեծ հանրահավաքներ անել ու հանրային աջակցություն ստանալ: Այլ բնորոշմամբ, Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Բաբայանի առումով «ֆորա» է ստացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում
- «Փաստ». Երբ Փաշինյանի հրամանով իրավապահները կալանավորում էին պատերազմում զոհվածի մորը, ընտանյոք երջանկությունից հալվում էր
- «Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ
- «Հրապարակ». Ինչ են զրուցել Վոլոդինն ու Ալեն Սիմոնյանը ինքնաթիռում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան