ՔՊ-ական պատգամավորներին կոչ արվեց ձեռնպահ քվեարկել արտադրական կանեփին վերաբերող նախագծերին
«2 տարի առաջ ԱԺ-ն ընդունեց մի օրենսդրական փոփոխություն, որով Հայաստանում հնարավորություն էր տրվում իրականացնել արտադրական կանեփի արտադրություն»,-ԱԺ-ում «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը ներկայացնելիս ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նա հայտնեց, որ նախագծերով առաջարկվում է արտադրական կանեփի բիզնեսով զբաղվողների թույլտվությունների տրամադրման ցանկից հանել բիզնես ծրագրերի ներկայացման պահանջը:
«Օրենքի կիրառման երկու տարիների ընթոցքում պազ դարձավ, որ դրանց որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ, հետևաբար տնտեսվարողների հետ քննարկումների արդյունքում առաջարկվում է հանել այդ պահանջը»,-հայտնեց փոխնախարարը:
Ըստ Նանուշյանի՝ փոփոխություններով նաև նման գործունեություն իրականացնողներին թույլատրվում է նաև սահմանված քվոտաները խախտել, բայց՝ հաստատված չափերի միջակայքում: Մեկ այլ փոփոխությամբ էլ նման գործունեություն սկսելու նախապատրաստության համար ամրագված 1 տարին փոխվել է 2 տարով:
ՔՊ-ական պատգամավորը Բաբկեն Թունյանը հարակից ելույթում հայտնեց, որ գոհացուցիչ չեն ոլորտում փոփոխություների արդյունքները և երկու տարվա ընթացքում կա հետաքրքրված ընդամենը1-2 ընկերություն, որոնք դեռ գործունեություն չեն էլ ծավալում:
Նա ասաց, որ մեկ անգամ արդեն հետաձգել են օրինագիծը, որպեսզի լրացուցիչ քննարկեն, բայց չեն հասցրել այն անել և ՔՊ-ական պատգամավորներին առաջարկեց ձեռնպահ քվեարկել և նախագիծը երկրորդ ընթերցումից վերադարձնել առաջին ընթերցում:
Հարակից հրապարակումներ`
- Երկու տարի անց ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է արտադրական կանեփի բիզնեսի նկատմամբ. Վահան Քերոբյան
- Ոստիկանությունը 600 կիլոգրամ կանեփի անհետացման մեջ մեղադրել է առնետներին
- Գործադիրը մեծացրեց արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի թույլատրելի չափաբաժինը