Թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է. Արեգնազ Մանուկյանը՝ Արմեն Դանիելյանի մասին
«ՔՊ-ական իշխանության սրտի դատավորը, մարդ, որն ամենացածր վարկանիշն ունեցող դատավորներից է, ով, ըստ տարածված կարծիքի, դակում է այն որոշումները, որոնք նախապես կայացնում է Նիկոլ Փաշինյանը»,-իր ելույթում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մնուկյանը:
Պատգամավորը նկատեց, որ Արմեն Դանիելյանը բոլոր իշխանությունների օրոք փորձել է հաճոյանալ նրանց:
«Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս նույն մարդուն, ում այսօր Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կրծքով պաշտպանում են և նրա հասցեին դիֆերամբներ ձոնում, տարիներ առաջ նույն մարդիկ հայհոյում էին՝ դատախազության սրտի որոշումները դակելու և ընդդիմադիրներին իրենց քաղաքական հայացքների համար դատապարտելու մեղադրանքով: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այն ժամանակ դատարաններում և փողոցում ամոթանք ու միջնամատ էին ցույց տալիս Արմեն Դանիելյանին: Եթե չեք հիշում՝ արխիվային կադրերը դիտեք, փառակալած հիշողություններդ թարմացրեք: Իսկ այսօր այդ մարդկանց կողմից միջնամատի արժանացած Արմեն Դանիելյանը դարձել է նրանց սրտի դատավորը: Փաստորեն թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է: Մի խոսքով՝ այս զանգվածի համար կյանքն անսկզբունքայնության բումերանգ է: Իրենց համար դատավոր Արմեն Դանիելյանը մի օր կամակատար է, մյուս օրը՝ արդարադատության ռահվիրան: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պես, որը մի օր Նիկոլ Փաշինյանի կալանավորման հարցով մտնում էր ԱԺ, իսկ հաջորդ օրը դառնում Նիկոլ Փաշինյանի և «հեղափոխականների» սրտի դատախազը»,- Հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ դատական համակարգը փլուզվել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դրանք շրջափակվեցին:
Հարակից հրապարակումներ`
- Կալանքը պատիժ չէ.Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Նիկողոսյան
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
- Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան