Հովիկ Աղազարյանն անշնորհքի, անդաստիարակի պես մեջ ընկավ․ Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում ելույթից հետո Ազգային ժողովիում լարված իրավիճակ ստեղծվեց, լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչից հետո իրավիճակը սրվեց.
«Հայտարարեցի, ասացի, որ 2021 թվականին դատավոր Արմեն Դանիելյանը տղամարդկություն չի ունեցել նայել իմ աչքերի մեջ, դրա համար իմ լսելու իրավունքը չի ապահովել, կալանավորել է, վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ, այդքան բան»։
Արթուր Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրեն ի՞նչ է ասել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
«Հովիկ Աղազարյանն ինձ բան չի կարող ասել», - նշեց պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելացրեց. «Հովիկ Աղազարյանը մեջ ընկավ անշնորհքի, անդաստիարակի պես։ Դա իրենց անդաստիարակ պահվածքն է: Էդ պահվածքի պատճառով իրենց ազգականներն այս երկրում պաշտոններ են ստացել: Հիմա ես ամեն մեկի ասածը չեմ կրկնելու։ Անդաստիարակություն:
Մենակ դա էր պակաս, որ դա կարողանար հայհոյել: Վեր ընկի, նստի տեղդ, ի՞նչ պետք ա ասի»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար դատավորի ընտրության հարցը։ Թեկնածուներից մեկը դատավոր Արմեն Դանիելյանն է։
Հարակից հրապարակումներ`
- «Արա, հըլը էդ բեղավոր բիձուն նայի». Արթուր Սարգսյանը չի հանգստանում
- Սա Ազգային ժողով չէ, սա բեսեդկա է. Իշխան Սաղաթելյան
- «Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս». Կադրեր ԱԺ դահլիճից
- Թավշյա կոչված հեղափոխականների համար միջնամատվածից մինչև սրտի դատավոր մեկ քայլ է. Արեգնազ Մանուկյանը՝ Արմեն Դանիելյանի մասին
- Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
- Նախորդ իշխանությունների մեծագույն սխալներից մեկն է, որ մեզ պարգևել են ձեր նման դատավորներ. Խամոյանը՝ դատավոր Դանիելյանին
- Արմեն Դանիելյանն ընտրվելու դեպքում մտադիր է կոռուպցիայի վերացման գործում իր ներդրումն ունենալ
- Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին