Եթե Հայաստանը դեռևս հանդուրժում է մի առաջնորդի, ով իրեն աջ ու ձախ հանձնում է, ինչու աշխարհաքաղաքական խաղացողները չօգտվեն Հայաստանը ներկայացնող թուլամորթ «առաջնորդից»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման նախօրեին ես համարձակվում եմ որոշակի կանխատեսումներ անել.
1. Նախ՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խորհրդարանական ծլվլոցը ՀԱՊԿ-ի, ռուսական ատոմային էներգետիկայի, ԱԳՆ մամուլի քարտուղարի և այլնի մասին ես համարում եմ վաղվա հանդիպումից առաջ «ալիբի» անելու անհաջող փորձեր։
2. Երկրորդ՝ բրյուսելյան և վաշինգտոնյան հանդիպումներից հետո, որոնց ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարները մեկ քայլ առաջ անցան Արցախի հանձնման հարցում, Մոսկվան կփորձի կապիտալացնել այն ամենը, ինչ արվել է Արևմուտքի ձեռքերով և Փաշինյանի համաձայնությամբ։ Այսինքն՝ մոսկովյան հանդիպումը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի հիմնական միջնորդության ծանրության կենտրոնն այս փուլում դեպի Ռուսաստան է քաշելու։
3. Երրորդ, նոր եռակողմ հայտարարությունը կդառնա պայքարի այս փուլի քաղաքական և իրավական ակտը, որում կողմերը անպայմանորեն կընդգծեն նախորդ եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը և թղթի վրա կամրագրեն պայմանավորվածությունները (կարդա՝ Հայաստանի կորուստները), որոնց համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։
4. Չորրորդ՝ Մարիա Զախարովայի այսօրվա ճեպազրույցից պարզ դարձավ, որ ռուսական կողմը, անդրադառնալով Պրահայի հայտարարությանը և դրան հաջորդած անախորժություններին, այսուհետ Արցախի ապահայացման ողջ պատասխանատվությունը գցում է անձամբ Նիկոլի, իսկ ինստիտուցիոնալ՝ Արևմուտքի վրա. «Հայելուն մի մեղադրիր, եթե դեմքդ ծուռ է» ոճով։
5. Հինգերորդ, եթե Հայաստանը դեռևս հանդուրժում է մի առաջնորդի, ով իրեն աջ ու ձախ հանձնում է, ինչու աշխարհաքաղաքական խաղացողները, նույնիսկ ռազմավարական դաշնակիցներից, չօգտվեն Հայաստանը ներկայացնող թուլամորթ և փափկամարմին «առաջնորդից»:
P.S. Մարիա Զախարովան այսօր նշեց, որ Հայաստանի ժողովուրդն այնքան էլ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ.
Հայաստանի ժողովու’րդ, եկեք ճանապարհ գտնենք աշխարհին իսկապես ցույց տալու, որ Նիկոլը մեզ չի ներկայացնում, ու մենք պատրաստ ենք վերջ տալ նրան»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. ԵԿՄ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք
- Զուրաբյան. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչընդոտ
- Բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի. Փաշինյանը՝ Մարիա Զախարովայի մասին
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Նիկոլը Հայաստանի մահվան վկայականն է վիզ դնում ստանալ․ Աշոտյան
- Աշոտյան. Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում
- Ես չգիտեմ՝ կայծը քաղաքական ուժերից է գալու, թե ջղայնացած և արժանապատիվ քաղաքացիներից. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան