Բա սրան առաջին պլան կբերե՞ն. Գեղամ Մանուկյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի մասին
«Երևանի կրկեսի տնօրեն կա՝ Սոս Պետրոսյան: Նա մի այսպիսի՝արդեն թևավոր արտահայտություն ունի՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն»,-Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի թեկնածությունը քննարկելիս ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը
Դիմելով Դանիելյանին՝ Մանուկյանը ասաց, որ փաստաբանների և ամբաստանյալների շրջանում հայտնի է, երբ որ Վերաքննիչ դատարանում գործը մակագրվել է իրեն, ապա շատ հաճախ փաստաբանները և բողոք ներկայացնողներն ուղղակի չեն էլ հետաքրքրվել, թե Վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանն ինչ որոշում է կայացնելու:
«Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառն, որ ի սկզբանե դատավոր Արմեն Դանիելյանին մակագրված քրեական գործերի հետ կապված փաստաբաններն ի սկզբանե կանխորոշված են համարել, թե ինչ որոշում է կայացվելու»,- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին դիմեց Գեղամ Մանուկյանը:
Դանիելյանը Մանուկյանից ճշտեց, թե հարցը հնչեցվում է իրեն քննադատելո՞ւ համատեքստում և, ստանալով դրական պատասխան, շարունակեց. «Ես բավականին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը, ըստ իս, պետք է լինի առողջ: Քննադատության վերաբերյալ դատողությունները պետք է հնչեցվեն անկողմնակալ և քիչ, թե շատ օբյեկտիվ դիտորդի համատեքստում»:
Արմեն Դանիելյանը հորդորեց քննադատությունը հիմնավորել փաստական հանգամանքների բոլոր բաղադրիչների ներկայացմամբ:
Գեղամ Մանուկյանը, ակնարկելով պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումը, կրկին հարցրեց, թե դատավորը, որը կայացնում է վճիռ և հետո Սահմանադրական դատարանն այն հակասահմանակդրական է համարում և կայացնում է հակառակ վճիռ, ապա այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն:
Արմեն Դանիելյանը հայտնեց որ մատնանշված դատական ակտը հրապարակային է, բոլորը կարող են ծանոթանալ և, բերելով դատավորի զսպվածության նորմի պահպանման անհրաժեշտությունը, հրաժարվեց պատասխանել հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ, որ ձեր նման մասնագետն այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել է բազմաթիվ անգրագետների. Մանուկյանը՝ Վիգեն Քոչարյանին
- Անբարոյականություն է օգտվել զոհված հերոս տղերքի ծնողների հուզական վիճակից. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան