Արսեն Թորոսյանը կոչ արեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին գործուղումներն այնպես կազմակերպել, որ չհամընկնեն ԱԺ գալու հետ
Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։ Հիմնական զեկուցողը պետք է լիներ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Սակայն նա Ազգային ժողովում չէ, հարցը զեկուցեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանը։
ՔՊ խմբացության պատգմավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ կանոնակարգ օրենքի համաձայն Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացում է ԲԴԽ նախագահը։
«ԲԴԽ կայքում, ֆեյսբուքյան էջում, որոնք բավական ակտիվ են, չտեսա այն դրվագը, որը ցույց կտա, որ պարոն Անդրեասյանը բացակա է երկրից կամ այլ պատճառով այստեղ չէ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պարոն Անդրեասյանը չի ներկայացում այս կարևոր հարցը։ Նման դեպք էլի է եղել, կարևոր է, որ անձամբ ինքը գա», - նշեց Թորոսյանը:
Վիգեն Քոչարյանն հայտնեց, որ ԲԴԽ նախագահը երկրում չէ, գործուղման է։
Արսեն Թորոսյանն արձագանքելով ասաց՝ պետք է այնպես անել, որ գործողումները հնարավորինս չհամընկնեն նման կարևոր հարցերի զեկուցման հետ:
«Կարևոր է, որ անձամբ օրենքով սահմանված կարգով հենց ԲԴԽ նախագահը դա անի», - նշեց Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան