Առաջին փուլում առաջնահերթ է համարվել Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները
Ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետներ են այցելել Հայաստան, եղել են այն տարածքներում, որտեղ պլանավորվում է կառուցել Ակադեմիական քաղաքը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ արդեն ստացել են նրանց նախնական ուսումնասիրությունների հիման վրա առաջարկը, թե ինչ ժամկետներում կարող են մշակել գլխավոր հատակագիծը կամ պլանը։
«Մենք գնում ենք փուլային ճանապարհով։ Առաջին փուլում առավել առաջնահերթ ենք համարել արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները։ Ներկայացվել է կոնկրետ առաջարկ արվեստների կլաստերի մասով հետագա նախագծման աշխատանքների իրականացման համար։ Այս պահին բանակցում ենք այդ առաջարկը»,- ասաց նա։
Ժ. Անդրեսայանը հայտնեց, որ զուգահեռաբար ձևավորվել է Ակադեմիական քաղաք-հիմնադրամը, որը ծրագիրն իրականացնող կառույցն է, հիմնադրման արդեն գրանցվել է, առաջիկա երկու օրերին կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը, որը կառավարելու է հիմնադրամը։ Կադաստրի կոմիտեն ամփոփել է Ակադեմիական քաղաքի համար հատկացված գույքերի գույքագրման գործընթացը, առաջիկայում կլինեն որոշումներ՝ կապված կոնկրետ գույքն ակադեմիական քաղաք- հիմնադրամին ամրացնելու մասով։
Նա նշեց, որ առաջին փուլի աշխատաքների արժեքի մասին արդեն ունեն հստակություն։
«Հետագա աշխատանքների արժեքը կախված կլինի արդեն առաջին փուլի արդյունքներից»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիական քաղաքն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն
- Գործադիրը ձևավորեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը
- Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
- Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ՝ նախապես կվաճառվեն բուհերի շենքերը. Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան