Սա Ազգային ժողով չէ, սա բեսեդկա է. Իշխան Սաղաթելյան
«Սա Ազգային ժողով չէ, սա բեսեդկա է։ Պատգամավորի ելույթից հետո խուժաններից մեկն ասում է՝ վեր ընկի տեղդ»,- Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո ստեղծված լարված իրավիճակի մասին ասաց «Հայաստան» խմբացության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց. «Սա են սրանք, խուժան են։ Դուխից են խոսում, չգիտեմ ինչից, զորքը բերել, կանգնեցրել են։ Խոսում են նիստերի դահլիճում, զորքին ասում են՝ մտեք ներս։ Բայց, կարծում եմ, լավ է լինելու»։
Հիշեցնեն, որ «Հայաստան» խբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց ներս՝ հեռացնելու Ա. Սարգսյանին։ Սկսվեց քաշքշոց։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞նց վեր ընկի տեղդ, դու ո՞նց կարաս ինձ հետ ըտենց խոսաս». Կադրեր ԱԺ դահլիճից
- Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին