Քաղաքական 22:05 24/05/2023 Հայաստան

Զուրաբյան. Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչընդոտ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.

«ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3

Ադրբեջանին Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում գործածել է եւս մի հնարք։

Բան այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչնդոտ.

1. ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա֊Աթյան հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետեւում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։

2.  1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Այդ երկու իրավական նորմերը գործում են մինչ այսօր, եւ Արցախը Ադրբեջանին հանձնող որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ պարտավոր է հասնել նրան, որ Ազգային Ժողովն ուժը կորցրած ճանաչի այս իրավական նորմերը (հռչակագրի դեպքում խոսքը վերապահումները ուժը կորցրած ճանաչելու մասին է)։ Առանց դա անելու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու ակտի տակ կլինի Սահամանադրության խախտում, քանի որ կհակասի ժողովրդավարական իշխանության բարձրագույն մարմնի որոշմանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ գիտակցում է, որ, չնայած բացարձակ մեծամասնություն ունի Ազգային Ժողովում, նա չի կարողանալու Ազգային Ժողովի քննարկման դնել այդ որոշումները, քանի որ դա առիթ կդառնա երկրում հեղափոխական ընդվզման համար։ Հետեւաբար նա պատրաստվում է Սահամանադրություն խախտել, բայց Սահամանադրության խախտման մեղքը, համաձայն սովորության, բարդել նախկին իշխանությունների վրա։

Եւ ահա ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարում է.

«1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը»։ Այնուհետեւ Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահամանդրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։

Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ֊որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված։

1. 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը  հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք  որեւէ կերպ չեն առնցհվում վերամիավորման մասին որոշման հետ։ Իսկ վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետեւյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր  մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից` պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ, եւ նախկին իշխանությունները ղարաբաղյան քաղաքականության իրենց արտահայտած դիրքորոշումներով Սահմանադրությունը չեն խախտել:

2. Կա եւս մեկ կարեւոր հանգամանք։ Պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման եւ հռչակագրի ընդունման ժամանակ մենք դեռ գործում էինք Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ֊ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց ե՜ւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, ե՜ւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Այսինքն, զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը եւ անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ։

3. Ինչ վերաբերվում է Փաշինյանի տվայտանքներին առ այն, թե ումի´ց է անկախացել Լեռնային Ղարաբաղից, ապա պարզվում է, որ Փաշինյանը ինքը անգամ չգիտի, թե ի՜նչ է նկատի ունեցել, երբ 2021 թվականի ընտրությունների ժամանակ որպես նախընտրական կարգախոս ընտրել է «անջատում հանուն փրկության» կարգախոսը։ Երբ դրա մասին նրան հիշեցնում է լրագրողը, Փաշինյանը հարցնում է. «Անջատում՝ ումի՞ց» (Այդ հարցից հետո մտքովս անգամ անցնում է, որ նա իրականում նկատի է ունեցել Ղարաբաղի անջատումը Հայաստանից եւ վերադարձը Ադրբեջանին)։ Քանի որ այդ հարցը նա առնվազն մի քանի անգամ կրկնում է ասուլիսի ընթացքում, եւ պարզվում է, որ Հայաստանի գործող վարչապետը այդ հարցի պատասխանը մինչեւ հիմա չգիտի, բացատրում եմ.
Լեռնային Ղարաբաղի նպատակը միշտ էլ եղել է անկախացումը Ադրբեջանից։ ԽՍՀՄ֊ի ներսում այդ պայքարը ձեւակերպվել է որպես Հայաստանի հետ միավորման պահանջ, քանի որ ԽՍՀՄ սահամանադրությունը նախատեսում էր որեւէ ինքնավար միավորի փոխանցման մեխանիզմ խորհրդային մեկ հանրապետությունից մյուսին, եւ դա՝ անջատման միակ  իրավական մեխանիզմն էր։

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհը որպես անկախ պետություն ճանաչեց 15 նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանից անջատվելու՝ միջազգային իրավունքի տեսակետից միակ ընդունելի ճանապարհը դարձավ անկախության հռչակումը ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նախատեսում է 1975 թվականի ԵԱՀԿ/Խ Հելսինկյան Եզրափակիչ Ակտը։

Եթե պահպանվեր վերամիավորման մոտեցումը, միջազգային հանրության ընկալման մեջ Հայաստանը կդառնար հարեւան երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող երկիր, որն իր այդ ձգտմամբ ոտնձգություն է կատարում տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ։
Նուրբ դիվանագիտության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել նման վտանգավոր զարգացումներից եւ 1997 թվականին ստանալ կարգավորման այնպիսի միջազգային ծրագիրը, որն ստացել էր նաեւ Ադրբեջանի համաձայնությունը եւ  դուռ էր բացում դեպի Լեռնային Ղարաբաղի անխախության միջազգային ճանաչում։ Այդ դուռ փակվեց միայն արկածախնդրական եւ առավելապաշտական ոչմիթիզական քաղաքականության հետեւանքով, ինչի գագաթնակետը դարձավ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումը։

Նիկոլ Փաշինյանի ստերի եւ մանիպուլյացիաների բացահայտումը այսօր պետք է դառնա ամենակարեւոր գործը, քանի որ այդ ստերի եւ մանիպուլյացիաների շնորհիվ է, որ նա դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}