Իրավունք 16:52 24/05/2023 Հայաստան

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, դասախոսներ

Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են, Գ. Տ.-ն, ֆակուլտետի ուսանողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ առանց նրա գիտելիքները փաստացի ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու գործընթացը կազմակերպելու համար, ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 ՀՀ դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ին: Ստանալով դեկանի համաձայնությունը՝ Գ. Տ.-ն վերջինիս հետ՝ նշված ուսանողին դրական գնահատական նշանակելու խնդրանքով դիմել են քննություններն ընդունող դասախոսներին: Արդյունքում ուսանողն առանց անհրաժեշտ գիտելիքների ստուգման ստացել է դրական գնահատականներ:
Բացի այդ, դեկան Հ. Ս.-ն իր տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Ա. Ն.-ի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց Պ. Հ.-ից ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նույն ժամանակահատվածում ֆակուլտետի երկու այլ ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու՝ քննական գործընթացում առանց վերջիններիս գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց, դեկան Հ. Ս.-ն ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում՝ դոցենտ Գ. Տ.-ի հետ, կաշառք են ստացել նրանցից: 

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Տ.-ն ֆակուլտետի մեկ այլ դասախոս Ա. Մ.-ի հետ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Ա. Մ.-ի մատնանշած ուսանողների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 2023 թվականի մարտին նշանակված քննությունն առանց գիտելիքների իրական ստուգման դրական գնահատելու գործընթացը կազմակերպելու և իրականացնելու դիմաց ստացել են կաշառք:
24.05.2023 թվականին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են:

Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}