Մշակույթ 14:18 24/05/2023

Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է

«Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս»:

Այսօր նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է.նա կդառնար 100 տարեկան։ 

«Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին` ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն` անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:

Հիմա շատ տարիներ են անցել ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար` ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք էր տեսել, որ հաղթում է առանց պայթյունի»,- գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։ 

«Հակոբ Հակոբյանի արվեստը որքան ազգային, նույնքան էլ համամարդկային է: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր վարպետությամբ և գեղանկարչական յուրօրինակ լուծումներով: Զուսպ գծանկարով, համեստ գունապնակով, մանրամասնորեն մշակված հորինվածքով նատյուրմորտներում արվեստագետը պարզ կենցաղային իրերի  միջոցով երևան է հանում առարկաների թաքնված գեղեցկությունն ու դրանց կապը շրջապատի հետ: Դիմանկարների հերոսներն առօրյա հոգսերի տակ կքած, իրենց ներաշխարհում խորասուզված կերպարներ են, որոնց նկարիչը պատկերում է անշուք ու գրավչությունից զուրկ միջավայրում՝ իր արվեստին բնորոշ ասկետիկ գեղանկարչական ձևերով ու գույներով: Իսկ բնանկարներում, որոնք գերիշխում են Հայաստան տեղափոխվելուց հետո,  բացահայտվում է նկարչի անսահման սերն ու կարոտն առ հայրենիք: Ռեալիստի սթափ հայացքով նա պատկերում է փոշոտ, քարքարոտ, բուսազուրկ բնաշխարհի խստաշունչ գեղեցկությունը, որը մինչ այդ անծանոթ էր դիտողին: Ձևերի ու ծավալների, գույնի ու գծի, հեռանկարի ու տարածության յուրահատուկ ներդաշնակությամբ, գրաֆիկական չոր մաներայով արված   բնանկարներում արվեստագետը, խտացնելով հայրենի եզերքի թաքնված գույներն ու ձևերը,  նոր շունչ ու տեսք է հաղորդում դրանց»,- նշված է Հայաստանի Ազգայն պատկերասրահի ֆեյսբուքյան էջում:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև մասնագիտական  կրթություն է  ստացել  Կահիրեի  գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Եգիպտոսում ճանաչված և սիրված արվեստագետը 1962 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան ու մինչև կյանքի վերջը (2013 թ. մարտի 8) մնացել իր հայրենիքում: 

«Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- ասել է նա:

Հայաստանում մեկը մյուսին հաջորդում են նկարչի անհատական ցուցահանդեսները, նա մասնակցում է տասնյակ ու տասնյակ միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունենում արտասահմանյան բազում երկրներում, արժանանում է պատվավոր մրցանակների և բարձր պարգևների: «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում:Ես վառ գույների նկարիչ չեմ»,- ասել է նկարիչը:

Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները։

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- ասել է Հ. Հակոբյանը

Մարտիրոս Սարյանը Հակոբ Հակոբյանի մասին ասել է. «Նա կարողանում է զրուցել բնության հետ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
«Իշխանյանը, Սահակյանը, Ղուկասյանը, Մնացականյանը, Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, գաղափարական նվիրվածության պատճառով»
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լավրով. Ավելի քան 25 երկիր ցանկություն է հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիա»-ին
«Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 25 երկիր, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Խեղկատակին եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել. Ստեփան Դանիելյան
Մեզ երկու բան է դեռ փրկում։ 1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}