ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատել է երևանյան հանդիպումները
«Լավ հանդիպումներ Երևանում»,-թվթիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը երեկ Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին։
Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկել են հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղիները, ինչպես նար տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր։
Ավելի վաղ կառավարությունից հայտնել են, որ Խավիեր Կոլոմինա-Փաշինյան հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի:
Good meetings in Yerevan with PM @NikolPashinyan, MFA @AraratMirzoyan and NSA Grigoryan. Discussed ways to increase #NATO-Armenia cooperation and the regional security dynamics, in particular the current status of peace process between
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան