Հասարակություն 17:13 24/05/2023 Հայաստան

Նարեկ Մալյանը հրապարակել է վաղը դատարանում հնչելիք վերջին խոսքը

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը դատարանում հնչելիք իմ վերջին խոսքը.

Անկեղծ ասած «վերջին խոսք» մի տեսակ տխուր է հնչում: Տպավորություն է, որ վերջին խոսքից հետո մարդը հանձնվում է և այլևս էլ չի խոսելու: Ես ուրախ մարդ եմ և լռելու, կամ հանձնվելու որևէ միտք չունեմ: Սկզբում ասելիքս ներկայացնեմ  կարճ, հետո մի քանի բառով կբացատրեմ:

ԵՒ այսպես կարճ՝

Ինչ արել եմ լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, եթե ժամանակը հետ պտտեի կանեի նույնը: Այսինքն զղջման մասին նույնիսկ որևէ խոսք լինել չի կարող:
Սա կարճ, իսկ եթե անդրադառնամ այս տափակագույն պրոցեսին ապա նախ հիշեցնեմ ինչի համար են ինձ փորձում ազատազրկել:

Իմ տարբեր հայտարարություններն այնքան են նեղել լիբերալ ֆաշիստական գործակալներին, որ ընդհանուր առմամբ այդ հայտարարությունների կապակցությամբ եթե չեմ սխալվում հարուցվել է 7 քրեական գործ, որից 4-ը կարճվել է, իսկ 3-ը միացվելով ուղարկվել է այս դատարան: Իմ նկատմամբ քրեական հետապնդումների թագն ու պսակն անշուշտ Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ղեկավար լուսահոգի Նիկոլայե, կամ ինչպես ես նրան մտերմաբար անվանում եմ Նիկոլ Չաուշեսկուի և նրա կնոջ՝ Ելենայի մահապատժի մասին ֆուտուրիստական ներկայացման բեմադրությունն էր: Ի դեպ, ֆուտուրիստական նշանակում է ապագային միտված: Ներկայացումը կոչվում էր «Չաուշեսկուների մահապատիժը, կամ մահ դավաճաններին»:

Ներկայացումը նախատեսված էր ցուցադրել 2021 թվականի փետրվարի 21-ին Ազատության հրապարակում, սակայն ինձ այդ օրը տան մոտակայքից առևանգեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ձեռնաշղթաներ հագցրեցին և անհայտ պատճառաբանությամբ տարան սկզբում ոստիկանություն, հետո քննչական կոմիտե, իսկ այնտեղից էլ ձերբակալելով տարան ՁՊՎ: Ինձ թափանցիկ ակնարկեցին որ իշխանական ընտանիքը խիստ անհանգստացած է իմ ներկայացումով: Ինչևէ քանի որ ազատազրկված էի ներկայացման բեմադրությունն այդ օրը խափանվեց: Ներկայացման ռեկվիզիտները առգրավված են և առ այսօր գտնվում են քննչականում: Այս նույն դատարանը անհամաչափ համարելով իմ հանդեպ ձերբակալությունը ինձ ազատ արձակեց: Ազատություն ստանալով իսկույն սկսեցի կազմակերպել խոստացած ներկայացման ցուցադրությունը: 2021թ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում ի վերջո ցուցադրվեց ներկայացումը ինչից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործը: Ասել որ սկսվեց ապօրինությունների շարանը նշանակում է ոչինչ չասել:

Տարակուսելի է թե ինչու է «մահ դավաճաններին» վերնագիրը անհանգստացրել իշխանական ընտանիքին: Ինչու օրինակ դատավորը, դատախազը, կամ այս դահլիճում գտնվող որևէ մեկը չի նեղվել «մահ դավաճաններ» արտահայտությունից: Հայաստանի Հանրապետությունում «մահ դավաճաններին» արտահայտությունից նեղվել է միայն մեկ մարդ և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Անհասկանալի է թե ինչ են ակնկալում ինձանից լսել: Կյա՞նք դավաճաններին, ապրե՞ն դավաճանները...

Զավեշտալի ևս մեկ երևույթ՝ ինձ դատում են իշխանության նկատմամբ խմբակային ատելության քարոզի համար: Կրկնում եմ ինձ, միայն ինձ դատում են խմբակային արարքի համար: Քրեական գործով բացի ինձանից որևէ այլ մեղադրյալ չկա: Ստացվում է ես խումբ եմ: Իրականում խմբակային հոդվածը դրվել է Նիկոլ Փաշինյանի պատվերով, նպատակ ունենալով արհեստական ծանրացնել իմ արարքը որպես դատավճիռ ստանալ ծանր պատիժ ինձ համար:

Հաջորդ զավեշտը որն ի դեպ շոյում է իմ փառասիրությունը, այն է, որ ինձ մեղադրում են քրեական օրենսգրքի իմ սեփական հոդվածով՝ 226.2: Հիշեցնեմ որ 2019 թվականին իմ կողմից կազմակերպված Սորոսի գրասենյակի դեմ ցույցերից խուճապահար եղած իշխանությունները հասկացան, որ քրեական օրենսգրքում գոյություն չունի այդ ցույցերը արգելող հոդված և շուտափույթ կերպով՝ 2020 թվականի ապրիլին կորոնավիրուսի լոքդաունի պայմաններում գումարեցին ԱԺ նիստ և քրեական օրենսգրքում ավելացրեցին 226.2 հոդվածը որպեսզի կարողանան կանգնեցնել իմ նախաձեռնած և այդ ժամանակ արդեն թափ հավաքող հակասորոսական շարժումը: Կան մարդիկ ովքեր էջ ունեն ֆեյսբուքում, ավելի ճանաչվածները՝ Վիկիպեդիայում, իսկ ես ունեմ իմ սեփական հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքում, որի շրջանակներում էլ իրականացվում է այս դատաքննությունը: Այս հոդվածով հաջորդիվ դատվողները կարծում եմ պետք է իմանան որ դատվում են Մալյանի հոդվածով:

Նիկոլը՝ ի նկատի ունեմ Չաուշեսկուին, գնդակահարվել է օրինական դատավճռի հիման վրա, որը մինչ օրս նույնիսկ չի էլ բողոքարկվել: Իմ բեմադրած ներկայացումը պատմական անհերքելի իրադարձության մասին էր: Զվարճալի է դատվել Նիկոլ Չաուշեսկուի գնդակահարության համար, հատկապես որ գնդակահարման ժամանակ ես ընդամենը 9 տարեկան էի:

Բոլոր բռնապետերին հատուկ են իրենց սեփական վախերը: Օրինակ՝ Աբդուլ Համիդը թուրքական դպրոցների քիմիայի դասագրքերից հանել էր տվել ջրի քիմիական բանաձևը՝  H2O: Վերջինս ջրի բանաձևի մեջ ակնարկ էր տեսնում որ Համիդ 2-րդը զրո է: Չեչնիայում մինչև 1997 թվականը՝ արգելված էր հայտնի <ну погоди> մուլտֆիլմի ցուցադրությունը: Չեչնիայի այն ժամանակվա ղեկավար Ջոխար Դուդաևն ինքն իրեն ասոցացնում էր գայլի հետ, իսկ այդ մուլտֆիլմում գայլը ներկայացված էր որպես հիմար կենդանի, որին անընդհատ ծաղրում էր նապաստակը:

Օրինակները շատ են, բոլոր բռնապետերն ունեն իրենց վախերն ու ֆոբիաները, որոնք իրենց կառավարման տարիներին դառնում են քրեական գործեր, հաշվեհարդարներ այդ վախերը բարձրաձայնողների նկատմամբ: Դրանք ի չիք են դառնում երբ այդ բռնապետերը զրկվում են իրենց իշխանությունից, զրկվում են թիկնազորից, ուղեկցող զորքից, գործեր կարող պատրաստակամ քննիչներից, դատախազներից, կամակատար դատավորներից, գրպանային մարդու իրավունքների պաշտպաններից, գրպանային ընդդիմությունից,.. Այդ վախերն ու ֆոբիաները մի գեղեցիկ օր իրականություն դառնալու սովորություն ունեն:

Այսպիսի գործելաոճը հատուկ է այնպիսի երկրներին որտեղ պետության կամ իրավունքի փոխարեն գործում է մեկ մարդու կամ մեկ ընտանիքի քաղաքական քմահաճույքները:
Ի դեպ, այս գործի միակ վկա Սաքունցը դատարանում ամբիոնից ստեց: Նա դատարանում հայտարարեց որ ինձ ընդհանրապես չի ճանաչում և երբևէ ինձ հետ չի առնչվել: Սա իհարկե լկտի սուտ էր,  քանի որ ստախոս Սաքունցը դեռևս 2016 թվականին իմ դեմ սուտ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում հարցաքննվել եմ թե ես և թե Սաքունցը...

Երկար կարող եմ բացատրել թե ինչ է լիբերալ ֆաշիզմը և ինչ մեթոդներով է այն ազդում իր կողմից զավթած դատական համակարգի վրա, սակայն խորհուրդ կտամ ընթերցել իմ շուտով լույս տեսնելիք թվով 4-րդ գիրքը, որտեղ մանրամասն նկարագրել եմ թե ինչպես են լիբերալ ֆաշիստները լռեցնում այլախոհերին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ովքեր իմ կողքին եղան պայքարի ընթացքում: Հատուկ շնորհակալություն ՎԵՏՕ շարժման իմ քույրերին և եղբայրներին իրենց սկզբունքայնության և վճռականության համար...

Լավ մնացեք և հիշեք որ մենք պարտություն չունենք...
Ձեր քրեական հանցագործ Մալյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}