1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան
«Քիչ առաջ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը, պիտի ասեմ, որ այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ Հանրապետական խմբակցության անդամ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ-ում 1 տոննա կոկաինի հայտնաբերման դեպքին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Բայց նա անմիջապես, ասաց, որ չի կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:
Փաշինայնը հայտնեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ամբողջ աշխարհում և Հայաստանում մեծ տարածում է ստացել:
«Եթե պարզվի, որ մեղավորը Հանրապետական կուսակցության անդամ է, ապա մենք պետք է հանրապետականներին՝ կուսակցության նախագահին և մշտական գործող ղեկավար մարմնին ձերբակալե՞նք: Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, որ Անվտանգության խորհրդում ԱԱԾ-ին և իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիրներ է դրել հետևողական պայքար տանել թմրանյութի շրջանառության դեմ, անտեսելով անձի կուսակցական պատկանելիությունը:
«Բացահայտումների արդյունքում կարող են պարզվել մարդիկ, որոնք այնքան էլ նվիրված չեն գաղափարին»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին․ «Հետք»
- Հանուն թոշակների բարձրացմա՞ն է կոկայինի սպառման երկրի վերածել Հայատանը. Արեգնազ Մանուկյան
- Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին, որը Հոլանդիա էր տեղափոխվել Թուրքիայից. Դավթյան
- 3 տոննա կոկաի՞ն, Հայաստանի՞ համար, ողջ բնակչությանը բաժանելո՞ւ են. Հարցում
- Հայաստանում սեպտեմբերից պնևմակոկային պատվաստանյութ կկիրառվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան