Պեսկով. Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը
Ռուսաստանը կիսում է այն դիրքորոշումը, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը համերաշխ է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն համակարծիք է Արևմուտքի հետ, որ չի կարելի թույլ տալ Ուկրաինայում հակամարտության սառեցում:
«Ռուսաստանը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողության ավարտը՝ Ռուսաստանի շահերի ապահովումը, Ռուսաստանի առջեւ դրված խնդիրների կատարումը հատուկ ռազմական գործողության կամ այլ հասանելի միջոցների միջոցով»,- ասել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան