Խոշոր եղջերավոր կենդանիների համար -20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է, քան +25-ը կամ+20-ը.Վահան Քերոբյան
«Խոշոր եղջերավոր կենդանիների համար ինչքան ցուրտ՝ այնքան լավ, -20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է քան +25-ը կամ +20-ը»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և դրանով բացատրեց ցուրտ Գեղարքունիքի մարզում անասնապահության զարգացած լինելը:
Գեղարքունիքի մարզից ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բարձրացրեց այն հարցը, որ գյուղացիներից կաթի մթերման գինն այս տարի իջել է և անասնապահությամբ զբաղվելն արդեն շահավետ չէ, իսկ վաղը կարող է մի մեծահարուստ զբաղվի կաթի փոշու ներկրմամբ և այդն գյուղատնտեսական ոլորտին մեծ հարված կհասցնի:
Քերոբյանը հավաստիացրեց, որ կառավարությունը տավարաբուծական տարբեր ծրագրեր է իրականացնում՝ խոշոր, խելացի անասնագոմերի, աշնանացան ցորենի, որը անասնապահության համար է նախատեսված՝ սելեկցիոն ցորեն են արտադրվում:
Արձագանքելով գյուղացիներից կաթի մթերման գների իջեցման մասին հարցին՝ Քերոբյանը հայտնեց, որ այն երկու տարի առաջվա մակարդակին է իջել, իսկ նախորդ տարի մթերման գինը բարձր է եղել, քանի որ ինֆլացիա է եղել:
Նա հայտնեց, որ հայաստանի վայրերում է կաթի մթերման գինը իջել է, քանի որ այդտեղից արտահանողներն էին մթերում, իսկ այսօր արտահանման արգելք կա և վստահեցրեց, որ նախարարությունն աշխատում է մթերող ընկերությունների հետ:
Նարեկ Գրիգորյանը հայտարարեց, որ խելացի գոմերը գեղարքունիքում ձեռնտու չեն, քանի որ 7 ամիսը գոմերը տաքացվելու են և միայն 3 ամիսն են հովացվելու:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ զեկուցել էին, որ թթվասերի մեջ կաթ չկա. Փաշինյան
- 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան
- Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը․ Ժաննա Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան