Փաստաբան. Վաղը դատավոր Վարդան Գրիգորյանի համար լինելու է ճշմարտության պահ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Վաղը, ժամը 16:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, տեղի կունենա Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործով, երևի, վերջին դատական նիստը:
Հանդես եմ գալու պաշտպանական ճառով, որից հետո կլսենք վերջին խոսքը և դատարանը կհեռանա դատավճիռ կայացնելու:
Այս քրեական գործը իր զավեշտի աստիճանով և իրավաբանական դատարկությամբ արժանի տեղ կզբաղեցնի Հայաստանի իրավապահ համակարգի խայտառակությունների <թանգարանում>:
Նարեկին մեղադրում են այն բանում, որ նա բռնության կոչեր է արել սորոսականների նկատմամբ, ինչպես նաև մահվան սպառնալիք է հնչեցրել նիկոլի նկատմամբ՝ բեմադրելով Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին ֆուտուրիստական պերֆորմանս ներկայացում:
Ակնհայտ է, որ նիկոլին առանձնահատուկ հուզել է գնդակահարության թեման, իսկ սորոսականների մասը, այսպես կոչված, <ձեռքի հետ> ուղարկել են դատարան:
Այստեղ կարևորը նիկոլի գլխին մոմ թափելն է իրավապահ համակարգի կողմից՝ վախը <բռնելը>՝ Նարեկի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետապնդում իրականացնելով:
Ես բազմիցս ասել եմ, որ բացի ազգի դավաճան լինելուց, բացի Վասակ Սյունուն և Մերուժան Արծրունուն գերազանցելուց, այդ փոքրի քաղպայմանագրային ֆյուրերը ունի հոգեբուժական բնույթի վախեր, բարդույթներ և այլ նմանատիպ խնդիրների փունջ:
Նա չի վախենում 5 հազար հայորդի սպանելուց, թուրքի բացահայտ և նվիրյալ հարճ լինելուց, Հայրենիքը ծախելուց և հողեր հանձնելուց, այսինքն բաներից, որոնք սարսափելի են նորմալ մարդու համար:
Նա վախենում է բաներից, որոնք հասկանալի են, երևի, միայն հոգեբույժներին:
Օրինակ, ես գիտեմ, որ ամենաագրեսիվ հոգեկան հիվանդները, որոնց չի վախեցնում գրեթե ոչինչ, սարսափում են բժշկի սպիտակ խալաթից:
Հիմա Հայաստանի անեծքը վախենում է ֆուտուրիստական ներկայացումներից:
Ու քանի որ նա նաև բացահայտ տգետ է, չի հասկանում, որ որքան էլ ցանկանա, չի կարող համեմատվել Նիկոլաե Չաուշեսկուի հետ:
Ռումինիայի ժողովուրդը իր դատաստանը տեսավ իր դիկտատորի հետ: Նա դատապարտվեց մահապատժի արտակարգ տրիբունալի կողմից:
Չաուշեսկուին մեղադրեցին մի քանի ծանրագույն հանցանքների մեջ, բայց դրանց մեջ չկար սեփական ազգին դավաճանելը՝ թշնամու կողմն անցնելով, սեփական բանակի պարտության կազմակերպումը, սեփական պետության դիտավորյալ կազմաքանդումը և այլն: Չաուշեսկուն ռումինական հողի և ոչ մի սանտիմետր ոչ մեկի չի տվել, դեռ ավելին, ճնշել է Տրանսիլվանիայի հունգարացիների սեպարատիզմը:
Լինելով սոցիալիստական բլոկի անդամ երկրի ղեկավար, նա Իոսիպ Բռոզ Տիտոյից հետո երևի ամենաանկախն էր Սովետական Միությունից, երբեք ոչ մի օտարի տակ չի պառկել, ստիպել է իր հետ միշտ հաշվի նստել:
Ի՞նչ ընդհանրություն կա կամ կարող է լինել Կարպատների հանճարի (Չաուշեսկուի ոչ պաշտոնական անվանումներից մեկը) և այս տառականի միջև:
Ոչ մի ընդհանրություն:
Այսինքն՝ դավաճանը սարսափում է իր նկատմամբ դատաստանից, թեպետ գիտի, որ մահապատժի դատապարտվել չի կարող:
Միգուցե վախենում է ինքնադատաստանից:
Ճիշտ է անում, բայց ինչ կապ ունի այդ ամենի հետ Նիկոլաե Չաուշեսկուն…
Ինչևէ, վաղը դատավոր Վարդան Գրիգորյանի համար լինելու է ճշմարտության պահ:
Որևէ այլ դատավճիռ, բացի արդարացման դատավճռից, մեր համար ընդունելի չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանը հրապարակել է վաղը դատարանում հնչելիք վերջին խոսքը
- ԱԺ շենքի դիմաց բեմադրվեց «Չաուշեսկուների գնդակահարությունը» կամ «Մահ դավաճաններին» ներկայացումը
- Նարեկ Մալյանը ձերբակալվեց Չաուշեսկուի նկարը տարածելու համար. Աթանեսյան
- Միհրան Հակոբյան. Չաուշեսկուների գնդակահարության մասին խոսելու համար դավաճան Նիկոլն այսօր ինձ մեղադրանք առաջադրեց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան