Բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի. Փաշինյանը՝ Մարիա Զախարովայի մասին
«Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը իմ զրուցակիցը չի կարող լինել։ ՌԴ նախագահն ու վարչապետն են իմ զրուցակիցը։ Նույնիսկ Ռուսաստանի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»,-Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանի խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն իր խոսքերի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ Զախարովան, պատասխանելով ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից հեռանալու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ ասել էր. «Ես տեխնիկապես չեմ հասկանում, թե ինչպես են այդ ամենն այնտեղ պատկերացվում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Եթե սա խոսք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիրքորոշման լոբբինգի նպատակով, ապա ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ խոսքերի մանիպուլյացիայի ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը հեռանալ Հայաստանից, հը... Հերթական անգամ այս մասին արդեն խոսում ենք։ Նույնիսկ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ալմա-Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Փաշինյան
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին
- Էդ էլ կորոշվի նրանից, թե էդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրելու. Փաշինյանը՝ ՀՀ տարածքի չափերի որոշման մասին
- Մունխենում, Բրյուսելում եղել է խոսակցություն՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկալվների գոյությունը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան