Քաղաքական 10:07 24/05/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Կասկածելի գրողները հակահայկական քարոզչություն են տարածում

Հայերը խստորեն դատապարտում և մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելությամբ ու կեղծիքով լի հոդվածներ Հայաստանի մասին։ Այս հոդվածների թշնամական բովանդակությունը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիվ կարծիքի արտահայտություն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։ Եթե մտնեք armeniapedia.org կայքը և նայեք «Ամոթի հայկական սրահ»  (Armenian Hall of Shame) բաժինը, ապա կգտնեք մի քանի հարյուր նման հակահայկական թեմաներով գրողների անուններ։

Օրինակ՝ Ջեյմս Ուիլսոնն անցյալ շաբաթ հոդված է գրել՝ «Ինչո՞ւ է Ֆրանսիան փորձում ծառայել Ռուսաստանի օգտին» վերնագրով, որը տեղադրվել է «EU Reporter» կայքում։
Ուիլսոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան սկսում է զենք մատակարարել Հայաստանին։ Սկզբում այն ներառում է 50 զրահամեքենայի մատակարարում, բայց ապագայում հնարավոր են նաև ֆրանսիական «Միստրալ» երկիր-օդ հրթիռային համակարգերի մատակարարումներ»։ Սա զուտ ենթադրություն է։ Ուիլսոնը վկայակոչել է մի անհայտ արցախցու, որը իբր թե հայկական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստան եկող ֆրանսիական զենքի մասին։

Ուիլսոնը բացահայտել է այս հոդվածը գրելու իր իրական մտադրությունը՝ հայտարարելով, որ ուկրաինական և մոլդովական լրատվամիջոցները հաղորդել են՝ «Երևանին մատակարարվող արևմտյան զինտեխնիկան կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ ուկրաինական զինված ուժերի հակահարձակմանը հակազդելու համար»։ Սա բացարձակ անհեթեթություն է։ Ուիլսոնը գրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թվականի սեպտեմբերին Փարիզ կատարած իր այցի ժամանակ քննարկել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ Եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա ինը ամիս անց ոչ մի ֆրանսիական փամփուշտ չի ուղարկվել Հայաստան...

Ուիլսոնն այնուհետև մեղադրել է Հայաստանին՝ «Մոսկվա ուղարկվող իրանական զենքի փոխադրման կենտրոն ծառայելու մեջ»: Սրանք կեղծ լուրեր են։ Մոսկվան կարիք չունի Հայաստանն օգտագործելու նման փոխադրումների համար։ Այնուհետև Ուիլսոնը կեղծորեն պնդել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների ժամանակ օգտագործել է իրանական անօդաչու սարքեր: Առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ նա պնդել է, որ Հայաստան առաքվող ֆրանսիական զենքերը կարող են տեղափոխվել Իրան։ Անհավատալիորեն, Ուիլսոնը եզրակացրել է, որ ֆրանսիական զենքի առաքումները Հայաստան՝ «Ֆրանսիան Իսրայելի հետ բախման ուղու վրա են դնում»՝ Ադրբեջանի հետ նրա ռազմական դաշինքի պատճառով:

Ո՞վ է Ջեյմս Ուիլսոնը և ինչո՞ւ է նման ահավոր բաներ գրում Հայաստանի մասին։ Նա բրյուսելաբնակ բրիտանացի է, որն աշխատել է որպես քաղաքական խորհրդատու, հիմնականում Արևելյան Եվրոպայի հաճախորդների համար, ըստ POLITICO-ի: Նա գրեթե երկու տասնամյակ անցկացրել է Հոնկոնգի կառավարությունում։ 2000-ականների կեսերին հիմնել է MacMillan լոբբիստական խորհրդատվական ընկերությունը՝ սկզբում Ուկրաինայում, ապա Բրյուսելում: Նա Բրյուսելում Եվրամիության (ԵՄ) քաղաքական զեկույցի (EU Political Report) հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է և 2019 թվականին հաստատված Brussels ThinkLab-ի խորհրդատվական ընկերության համահիմնադիրը:

Մարկ Սքոթը POLITICO-ում գրել է երեք մասից բաղկացած ծավալուն հոդվածաշար, որը բացահայտում է Բրյուսելի խորհրդատուների թաքուն աշխատանքը՝ «Բրյուսելի լոբբինգի հետևում գտնվող կապերի ցանցը. չնայած երկարատև թափանցիկության ճիգերին, փուչիկի մեծ մասը մնում է անթափանց» վերնագրով:

Ահա, թե ինչպես է EU Reporter-ի հրատարակիչ Քոլին Սթիվենսը ներկայացրել իր ընկերությունը YouTube-ի տեսահոլովակում. «Մեր բիզնես մոդելն է՝ հնարավորություններ առաջարկել կուսակցություններին, բիզնեսներին, հասարակական կազմակերպություներին, արդյունաբերական ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և կառավարություններին՝ օգտագործել EU Reporter-ը՝ ազդելու եվրոպական քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա՝ հովանավորելով լուսաբանում և դրանց հետ կապված դրական լուրերի ու խմբագրական մեկնաբանությունների տեղադրում»:
POLITICO-ն պատասխանել է. «Բարի գալուստ ԵՄ լոբբինգի մութ աշխարհ՝ հանդերձավորված լրագրության հագուստով: Ըստ երևույթին, Սթիվենսը չունի որոշակի օրակարգ կամ չի աշխատում որպես լոբբիստ: Բայց նրա ընկերությունը միջոց է տրամադրել մի շարք ընկերությունների և կառավարությունների՝ վճարովի բովանդակություն հրապարակելու համար որպես պարկեշտ լրատվական հոդվածներ՝ առանց այդ կապերը բացահայտելու»:
EU Reporter-ի կայքում տեղադրվել են տասնյակ հակահայկական և ադրբեջանամետ հոդվածներ։ POLITICO-ն բացահայտել է, որ EU Reporter-ը հրապարակել է «Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող գրառում… Ղազախստանը և Ադրբեջանը երկուսն էլ ստացել են լայնածավալ դրական լուսաբանում կայքում՝ հարցեր բարձրացնելով խմբագրական չափանիշների և վճարովի բովանդակության ճիշտ նշված լինելու վերաբերյալ»:

Ահա թե ինչպես է աշխատել ադրբեջանամետ քարոզչությունը. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «ՄԱԿ-ում Բաքվի ներկայացուցիչը նամակ է հղել գլխավոր քարտուղարին՝ պնդելով, որ ամիսներ շարունակվող պատերազմի ընթացքում Հայաստանը ապավինել է ահաբեկիչների և օտարերկրյա մարտիկների վրա։ Նրա վկայակոչած ապացույցների թվում էին EU Reporter-ում հրապարակված հոդվածները: Հոդվածներից մեկում, որը գրվել էր մինչ հակամարտությունը շարունակվում էր, կայքը մեղադրում էր Հայաստանին՝ Սիրիայից թուրք զինյալներ տեղափոխելու մեջ՝ երկրի զինված ուժերին մարզելու համար: Մեկ այլ  հոդվածում այն քննադատել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնք մեղադրում են ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին օտարերկրյա զինյալների օգտագործման համար․․․  Ադրբեջանցի երեք փորձագետներ POLITICO-ին հայտնել են, որ հակամարտության ընթացքում Հայաստանի կողմից օտարերկրյա զինյալների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և որ EU Reporter-ի կողմից հակամարտության լուսաբանումը զգալիորեն կողմնորոշվել է Բաքվի տեսանկյունից․․․ POLITICO-ն չի կարողացել հաստատել, թե արդյոք Ադրբեջանը վճարել է EU Reporter-ի դրական լուսաբանման համար։ Սթիվենսն ասել է, որ իր կայքը պահպանում է լիարժեք անկախություն, որ այն հավասարաչափ է վերաբերվել Ադրբեջանին, և որ բոլոր հոդվածները նշված են իրենց հեղինակների անունով… Այդուհանդերձ, լրատվամիջոցը և Բաքուն ունեն գրեթե մեկ տասնամյակի վաղեմության կապեր», գրում է POLITICO-ն:

EU Reporter-ը սովորաբար իր հոդվածներին ավելացնում է մի նախադասություն՝ նշելով. «EU Reporter-ը հրապարակում է հոդվածներ տարբեր արտաքին աղբյուրներից, որոնք արտահայտում են տեսակետների լայն շրջանակ: Այս հոդվածներում արտահայտած դիրքորոշումները պարտադիր չէ, որ համընկնեն EU Reporter-ի դիրքորոշումների հետ»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «թզենու տերև»՝ կասկածելի ծագման հոդվածների հետևում թաքնվելու համար։
Ես գրեցի EU Reporter-ի հրատարակչին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա վճարել է Ջեյմս Ուիլսոնին իր «հոդվածը» գրելու համար, և եթե այո, ապա՝ ինչքան։ Զարմանալի չէ, որ մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am
10:06
Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» թանկացման գործով պարտվելով դատարանում` հետաձգեց տրանսպորտի թանկացումը
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է աշխատանք այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել բյուջեի ժամանակավոր օրինագիծը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:33
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է...
Աղբյուր` Panorama.am
09:25
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում`...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}